Շիֆը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը

31.07.2021 13:49
1133

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, կոնգրեսականը նկատել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Նա նշել է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել:

«Հուսանք` այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»,-նշել է կոնգրեսականը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` Ադամ Շիֆը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարևորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:

«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկրի, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Դրանից բացի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաեւ զոհեր»,-նշել է նա:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնություններին` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34