«Շիկահող» արգելոցի տարածքում դեռ հրդեհի օջախներ կան

27.08.2019 19:28
1232

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ առավոտյան 10:05-ին ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի մասին:

Ըստ հաղորդագրության՝ խոտածածակ տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն (երկու մարտական հաշվարկ) ու օպերատիվ խումբը, այլեւ 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից: Վերջիններիս ջանքերով կանխվել է հրդեհի տարածման վտանգը, այն մեկուսացվել է 20:40-ին, սահմանվել է հերթապահություն:
Այսօր ԱԻՆ-ը հաղորդեց, որ 06:30-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դրանց մասնակցում են 45 փրկարար, 5 լեռնափրկարար, 26 զինծառայող:«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Հետքի» աղբյուրն այսօր մեզ հայտնեց, որ հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ի հատվածում, Ծավ գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ դեպի Ներքին Հանդ տանող տարածքում, որն ընդգրկում է ոչ միայն այս ՊՈԱԿ-ին ենթակա «Շիկահող» արգելոցի, այլեւ «Հայանտառի» հողերը: Ըստ աղբյուրի՝ արգելոցի տարածքում դեռեւս կրակի օջախներ կան, հերթապահություն է նշանակվել, քանի որ հրդեհի վտանգն ամբողջությամբ չի անցել:ՊՈԱԿ-ի աշխատակիցը նաեւ փոխանցեց, որ հրդեհի տարածքում հիմնականում կաղնի, հացենի, բոխի ծառատեսակներ են:

Հրդեհի առաջացման վերաբերյալ Ծավ գյուղում տարբեր կարծիքներ կան: Ըստ մի տեսակետի՝ այն բռնկվել է պատահական՝ չմարված ծխախոտի պատճառով, կարծիք էլ կա, որ դա դիտավորության հետեւանք է, քանի որ գյուղացիներին թույլ չեն տալիս վառելափայտ հանել անտառից: Նշենք, որ Ծավ գյուղը շրջապատված է «Շիկահող» արգելոցի ու «Հայանտառի» անտառներով:

Այս ամենին զուգահեռ՝ ԱԻՆ-ը քիչ առաջ հայտնեց, որ այսօր՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Լուսանկարում՝ Ծավ գյուղը

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40