Շիրակի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել

22.01.2019 11:25
1134

H1N1 վիրուսը դեռ ակտիվ է: Շիրակի մարզի բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: Վիճակը թեեւ վերահսկելի է, բայց խիստ հսկողություն է սահմանված. կրճատված են տեսակցության ժամերը, բայց հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան: Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 30 մահճակալի վրա 35 հիվանդ է բուժում ստանում: Բայց, ըստ տնօրենի, խուճապի կարիք չկա. «Անհանգստանալու կարիք չկա, վիրուսները տարածքում սեզոնային բնույթ են կրում, ամեն տարի նույն ժամանակաշրջանում,- վիրուսների տարածման ակտիվություն է նկատվում, դա նորմայի սահմանում է», «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու Մոր եվ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Տոնական օրերից հետո Գյումրիում մեծ հնչեղություն ստացավ Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական փոքրիկի մահվան դեպքը: Ծնողները պնդում էին, որ փոքրիկի մոտ թոքաբորբ է զարգացել, ինչը բուժող բժիշկը չի նկատել: Դեպքը քննության փուլում է: Այն հարցին` արդյոք փոքրիկի H1N1 վիրուսը չի՞ զարգացել, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչինիչ չեմ կարող ասել, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում. այն, որ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, միայն քննությունը ցույց կտա: Ես այս պահի դրությամբ իրավասու չեմ ենթադրություններ կատարել»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը: Խիստ գրաֆիկով են աշխատել նաեւ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Այստեղ եւս ազատ մահճակալներ չկան: Մեծ է հատկապես 0-18 տարեկան երեխաների ու հղիների թիվը. նրանք ռիսկային խմբերում են:

«Աողջապահության նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ շրջանառվում է H1N1 վիրուսը. այդ հայտարարությունից հետո արտակարգ ռեժիմով ենք աշխատել: Շատ ծանր դեպքեր ենք ունեցել, բայց ամեն ինչ վերահսկելի է»,- նշեց Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը: Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք, նրանցից 16-ը` երեխաներ, նաեւ ջրծաղիկի 47 դեպք:

Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը: Հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակների 595 դեպք է արձանագրվել, որոնցից 88-ը հոսպիտալացվել են: Շիրակի մարզի դպրոցներում էլ բացակաների թիվն է մեծ: Եթե դասերի վերսկսման առաջին օրերին հիվանդ երեխաներին տուն էին ճանապարհում, ապա այս օրերին նման դեպքեր չեն արձանագրվել: Բայց ծնողներն էլ բողոքում են, որ արձակուրդները չերկարաձգվեցին: Եթե գոնե 10 օր ավելացնեին արձակուրդները, ապա վիրուսը նման ձեւով չէր տարածվի:

haypress.ru

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12