ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐ

21.06.2023 16:14
1550

Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ի սրտե մաղթում եմ ուժ և եռանդ` այս պատասխանատու և դժվարին առաքելությունը նվիրումով կատարելու, ինչպես նաև մասնագիտության պատիվը բարձր պահելու գործում: Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բժիշկներին, ովքեր օր ու գիշեր անցկացնում են հիվանդի մահճակալի կողքին, հատկապես ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր խաղաղությունն ու բարօրությունն ապահովող հայ զինվորների առողջության մասին:

Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույն է, անհնար է գերագնահատել: Հումանիզմի բարձրագույն դրսևորումն է մարդկային կյանքերի փրկությունը և լիարժեք կյանքով ապրելու հնարավորության ընձեռումը:

Տոնական այս օրվա առթիվ պետք է դարձյալ ընդգծենք բուժաշխատողների կարևորագույն առաքելության բոլոր իրողությունները և փաստենք, որ մեր հասարակությունը մշտապես նկատելի երախտագիտություն է տածում առողջապահության բնագավառի աշխատողների նկատմամբ:

Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքը մշտապես նշանավորվի դրական զարգացումներով՝ նպաստելով մարդկանց առողջության պահպանմանը միտված բոլոր նախաձեռնությունների առավել կատարելագործմանը:

Մեկ անգամ և շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողի օրվա առթիվ և մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին։

Մանվել Փարամազյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08