Շնորհավորանք կալանավայրից. Մհեր Եղիազարյանը շնորհավորել է Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրը

26.01.2019 13:18
1645
HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔՀԿ-ից շնորհավորել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուրիս համար, անկախ տարիքից սպասված ու սիրված մնում է հենց ծննդյան օրը:

Անդավաճան ընկեր, հարգված բարեկամ, մեծատառով մարդ ու անհատ, ստիպված եմ ծննդյանդ հերթական տարեդարձը շնորհավորել կալանավայրից: Անկախ հանգամանքներից ու իմ այսօրվա կարգավիճակից, մաղթում ու ցանկանում եմ, որ կյանքիդ ավելացող տարիները, Քեզ, իմ հավատարիմ ընկեր՝ առողջություն պարգևեն, հաջողություններ եմ մաղթում ստեղծագործ Քո աշխատանքում, ընտանիքումդ էլ միշտ սեր ու հանդուրժողականություն լինի, ճիշտ այնպես, ինչպես մինչև օրս է եղել:

Դու այն եզակի մարդկանցից ես, որ քանիցս ապացուցել ես, որ կանգնած ես նեղն ընկածի ու կարիքի մեջ գտնվողի կողքին, դա Քո տեսակետն է: 

Սիրելի Սամվել Ալեքսանյան, հուսով ու լավատես եմ, որ պղտորված ջրերը շատ շուտով կզուլալվեն և մենք առիթ կունենանք բաժակ բարձրացնելու մեր բոլորի հաջողության և ազատության համար:

Շնորհակալ եմ Աստծուն, որ Դու, որպես սրտացավ ու մտահոգ, անկեղծ ու անկաշկանդ Քո տեսակով իմ կողքին ես, ի թիվս հենց քեզ նման մարդկանց, իմ թիկունքին զգալու գոյությունը, ինձ հանուն արդարության պայքարելու ուժ է տալիս:

Մեկ անգամ ևս շնորհավոր ծնունդդ: 

Հարգանքով՝ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյան

Հ.Գ. Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրը շնորհավորում է նաև HayNews.am կայքի աշխատակազմը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34