Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում աչքերում ու հոգու մեջ Հայաստան ու Արցախ է դաջված․ Աշոտ Երկաթ

28.01.2026 11:52
465

Աշոտ Մինասյանի ուղերձը կալանավայրից․

«Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք:

Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք:

Տղե՛րք, մենք ո՞նց կարողացանք ջնջել, փոշիացնել, վերացնել մեր իսկ կողմից ստեղծած, մեր փոքրիկ, մեր թերություններով լի, գեղեցիկ, տաք, հրաշալի հայրենիքը ու խաբվել մեր ստամոքսին, մեր ուտելիքին, մեր լափին. ինչպես խաբվել էին մեր պապերը հարյուր տարի առաջ, հինգ հարյուր տարի առաջ, հինգ հազար տարի առաջ:

Ժամանակը մեզ դաս չեղավ, մեր պապերի սխալները մեզ դաս չեղավ, պատմությունը մեզ դաս չեղավ ու ակամա հիշում եմ մեծ բանաստեղծ Թումանյանի խոսքերը.

-Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Իմ զինակից հրամանատարներ և ընկերներ, ձեր հրամանով տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր տղաներ են նետվել մարտադաշտ, հաղթանակներ կերտել:

Էս ո՞ւր մնացիք, տղե՛րք , էս ու՞ր մնացիք :

Հայրենիքին ծառայելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, զինվորական կոչումը պետության կողմից յուրաքանչյուրիս պատվարժեքության զգացողություն ու գնահատանք:

Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք...

Ո՞նց թույլ տվեցինք, որ մեզ գլորեն, տրորեն, նսեմացնեն, նվաստացնեն, տարալուծեն, զրպարտեն ու դարձնեն անզոր զորականներ:

Մեծն Պարույր Սևակն ասում էր.

-Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի...

Գժվեք տղերք, գժվե՛ք: Գժվեք ու ելեք ոտքի։ Գժվեք, որ չկորցնենք հայրենիքը: Գժվեք, որ կերտենք այն հայրենիքը, որ փափագում էինք մենք: Գժվեք, որ առանձին-առանձին չմեռնենք մեր չորս պատերի մեջ կամ բանտախցերում:

Հանճարեղ բանաստեղծ Իգնատ Մամյանը մեր համար գրել է ժամանակին.

-Կանգնել եմ այսպես ամայության դեմ,

Որպես հավատի շնչավոր արձան,

Վիրավորներս մեռնում են արդեն,

Ձիավորներս ինչու՞ ուշացան:

Հայրենիքս մեռնում է արդեն, ինչու՞ ենք ուշանում, տղե՛րք,

ինչու՞ ենք ուշանում:

Հազար փառք ու պատիվ այն բոլոր աշխարհասփյուռ հայերին, ովքեր իրենց հոգու մեջ ու աչքերում կրում են հայրենիքը, ովքեր հայրեր մայրեր քույրեր ու զավակներ են կորցրել հանուն Հայաստանի ու Արցախի, բայց չեն ուրացել իրենց կորցրածների հերոսական նահատակությունը, մարտիրոսվածների պատգամները, արժանապատիվ հայրենիք ունենալու համար :

Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՜րք, էս ի՞նչ արեցինք...

Պարտված բանակներին չեն շնորհավորում, պարտվածներին խղճում են կամ արհամարհում:

Ես շնորհավորում եմ մեր բոլոր զոհված ընկերների և զոհված զավակների բանակի օրը, ովքեր իրենց հաղթանակն էին կերտել, ովքեր պետություն էին կերտել իրենց նահատակությամբ ու արժանապատվորեն :

Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու խորքում խաչ են կրում, ովքեր հավատ ունեն առ Աստված, ովքեր չեն ուրացել մարտիրոսվածների պատգամը, և այն բոլոր մարդկանց տոնը ում աչքերում ու հոգու մեջ Հայաստան ու Արցախ է դաջված:

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

ՀՀԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր

Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/»

Հրաժեշտի հանդիպում Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի հետ

16.09.2026 22:24

Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»

16.09.2026 20:15

«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

16.09.2026 20:08

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա․ Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մասին

16.09.2026 19:16

Մորթեզա Աբեդին Վարամին․ «Երկու ժողովրդի բարեկամության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող շարունակեն, քարի վրա քար ավելացնեն»

16.09.2026 17:42

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են. Զախարովա

16.09.2026 15:44

Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

16.09.2026 14:38

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

16.09.2026 14:26

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում

16.09.2026 14:10

Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղերձը կալանավայրից

16.09.2026 12:54

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

16.09.2026 12:45