Շրջակա միջավայրի նախարարության հերթական ապօրինի որոշումն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

25.03.2021 23:18
3659

«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հերթական բացարձակ անօրինական որոշման առնչությամբ: 

Հարկ ենք համարում նշել, որ նախքան Արփա գետից 41,3 լ/վ տեխնիկական ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնելը ընկերության և նախարարաթյան աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես հավանական ջրառի կետին, այնպես էլ այդ կետում առկա ջրաքանակին վերաբերող հարցեր: Այնուհետև տեղի է ունեցել ընկերության և նախարարության աշխատակիցներից կազմված խմբի այց հավանական ջրառի կետի տեղամաս համոզվելու, որ այդ տեղամասում առկա է անհրաժեշտ ջրապահանջը (առկա են արձանագրություններ):

2020թ. դեկտեմբերի 11-ին «Լիդիան Արմենիան», հիմք ընդունելով նախարարության հետ քննարկումների արդյունքները, ներկայացրել է հայտը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախարարության կողմից հայտի վերաբերյալ «Լիդիան Արմենիային» ներկայացված դիտողություններին ընկերությունը տվել է սպառիչ պատասխաններ, որոնք ամբողջովին ընդունվել են նախարարության կողմից: Ընդ որում, ներկայացված դիտողություններում բացակայել է այն հիմքը, որի հիման վրա հայտը մարտի 22-ին մերժվել է: Այսինքն, առնվազն խախտվել է մերժման այդ հիմքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու (լսված լինելու) ընկերության իրավունքը: Բացի այդ, մերժման հրամանը ակնհայտ անհիմն է նաև բովանդակային առումով: 
    
Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով բողոքարկելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանը:

Հիշեցնենք նաև, որ ընկերությունը ՀՀ վարչական դատարանի վարույթում  գտնվող ևս երեք հայց ունի ներկայացրած նախարարության դեմ ջրօգտագործման թույլտվության նախորդ հայտերի ապօրինի մերժումների հետ կապված: 

«Լիդիան Արմենիան» նախարարության այս գործողությունները համարում է վերջին երեք տարիների ընթացքում ընկերության նկատմամբ իրականացվող անօրինականությունների ևս մեկ դրսևորում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40