Շրջանառվում է ԼՂ-ի կողմից ուսման վճարի փոխհատուցում ստացած ուսանողների աջակցության կարգը. Սարգիս Հայոցյան

22.11.2023 14:20
708

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթական գործընթացների կազմակերպման մանրամասները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Բանախոսի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում՝ համաձայն Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշման:

Ներկայում ուսանողների կողմից ներկայացված և բուհերից ուղարկված տվյալները նույնականացվում են Միասնական սոցիալական ծառայության և ԼՂ համապատասխան մարմիններից ստացված տվյալների հետ, որպեսզի մեկնարկի կրթաթոշակների տրամադրման գործընթացը:

«Նոյեմբերի 14-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման կարգը», - տեղեկացրեց Սարգիս Հայոցյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը նաև հայտնել է, որ ներկայում շրջանառվում է ՀՀ

բուհերում սովորող այն ուսանողների աջակցության ծրագիրը, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այս ուսանողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կստանան ուսման վարձի փոխհատուցում՝ ըստ կիսամյակների», - ասաց Հայոցյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24