Շուն Էրդողանն ու Իլհամը Սյունիք-Զանգեզուրը հայտարարում են Ադրբեջանի տարածք, իսկ Սյունիքի օրվա իշխանավորներից, պատգամավորներից ու մտավորականներից եւ ոչ մեկը չի համարձակվում ծպտուն հանել

13.12.2020 14:57
7978

Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած զորահանդեսը եւս մեկ հուժկու ապտակ էր հայ ժողովրդին: Դա, ավելի ճիշտ, վերստին հավաստումն էր մեր բազմադարյա պատմության ընթացքում տեղի ունեցած ամենախայտառակ կապիտուլյացիոն ակտի, որ ստորագրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին:

Զորահանդեսում հնչած ելույթներով թուրքերը պաշտոնապես վերահաստատեցին իրենց դարավոր երազանք-հավակնությունը Սյունիքի հանդեպ:

Ռուսաստանն անմիջապես արձագանքեց ու դատապարտեց:

Իրանի Իսլամական Հանրապետությունն անմիջապես արձագանքեց ու դատապարտեց:

Հայաստանը պաշտոնապես չարձագանքեց, եւ միայն ուշացումով՝ կիսագրագետ տեքստով ու վարչապետի մամուլի խոսնակի շուրթերով արձագանքի պատրանք ստեղծեց:

Իսկ Սյունիքում… լռություն է:

Առհասարակ, Սյունիքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ոչ միայն տարօրինակ են ու չեն տեղավորվում ողջամտության սահմաններում, այլեւ խիստ վտանգավոր են:

Տեսեք՝  հայաստանյան բոլոր հարթակներում մտահոգություն է հնչում Սյունիքի այսօրվա ու վաղվա մասին: Մտահոգություն չի լսվում միայն սյունիքյան իշխանություններից, սյունեցի պատգամավորներից եւ, որ ցավալի է, սյունեցի մտավորականներից:

Հայտնի տղերքն էլ հայտնի հայտարարությունից հետո գործնական քայլեր չեն ձեռնարկում, քանի որ հայտնի բույսը դեռ հրահանգ չի իջեցրել:

Արցախիզմի դրոշի ուժով պաշտոններ ստացած եւ հարստություն դիզած տղերքը հիմա էլ դիրքավորվում են հակաարցախիզմի խրամատներում:

Ի դեպ, «զոմբիացման» եւ բարոյազրկման հայաստանյան ու հատկապես մայրաքաղաքային բացիլի սյունիքյան դրսեւորումները ոչ պակաս ընդգծվածությամբ երեւան էին եկել նաեւ պատերազմի օրերին:

Այսպես՝ մեր հայրենական տարածքները թուրքին նվիրելու օրերին, տեղական ու տարածքային իշանավորներից մի քանիսը մրցույթի էին ելել, թե ով ավելի շատ կերեւա լուսանկարներում, տեսանյութերում, թե ում միրուքն ավելի անթերի մշակված կլինի, թե ով ավելի մոտ կանգնած կլինի երբեւէ կրակ չարձակած հրանոթին:

Երբեմնի «լեգենդարներից» մի քանիսն էլ հանգրվանել էին ապահով տեղերում՝ պատրանք ստեղծելով եւ լուրեր տարածելով, թե  «бой»-ի մեջ են անընդհատ:

Մինչ մենք նման խաղերով էինք զբաղված, մեր սրբազան երկրամասի շուրջ տեղի էին ունենում (եւ շարունակում են տեղի ունենալ) վտանգավոր զարգացումներ թշնամու որջում:

Նախ՝ առաջ քաշվեց ինչ-որ հնարավոր ռազմատուգանքի փոխարեն (50 մլրդ դոլարի չափով) Սյունիքն Ադրբեջանին ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու ցնորական գաղափարը:

Հետո Գառնիկ Իսագուլյան անունով կուսակցական գործիչը երկու անգամ ահազանգեց, թե Հադրութի թիկունքում հայտնված 400 ազերի դեսանտայիններն այնտեղ են հասել Նախիջեւանի տարածքից՝ անցնելով Քաջարանով:

Հետո լույս աշխարհ  է  գալիս թուրք լրագրողի հրապարակում-խոստովանություն-բերկրանքը, թե Արցախյան աշնանային պատերազմի գլխավոր արդյունքը ոչ թե Արցախի ջախջախումն էր ու տարածքի մեծ մասի նվաճումը, այլեւ Մեղրու տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապելու իրավունքի ձեռք բերումը, որն ամրագրված է կապիտուլյացիոն ակտի 9-րդ կետով:

Հետո Թուրքիայում եւ Ադրբեջանում հրատարակվում է քարտեզ, որտեղ Սյունիք-Զանգեզուրն Ադրբեջանի տարածքի մեջ է ներկայացվում:

Հետո Սյունիքի արեւելյան եւ արեւմտյան սահմանագծի երկարությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը նորանոր բանակային ուժեր են կուտակում:

Հետո Բաքվի զորահանդեսում՝ փառաբանելով արյունարբու Էնվերին, Սյունիք-Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածք է հռչակվում եւ այն վերադարձնելու խնդիր առաջադրվում:

Հետո թուրքերն ինչ-որ քարտեզներով ճշտում են հայ-ադրբեջանական պետական սահմանը, ընդ որում՝ առանց հայաստանյան կողմի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցության:

Հետո Գորիսում հայտնվում են ադրբեջանցիներ, ու մեզ «մեղմացուցիչ» պատճառաբանություն է հրամցվում՝ իբր եկել են Կարմիր խաչի կամ Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո:

Հետո՝ դեկտեմբերի 12-ին, հարավային թեւում (Սյունիքի ուղղությամբ) թուրք-ազերիները գրոհում են հայկական դիրքերի վրա:

Հետո…

Ու  այդ ամենից հետո պետական, պաշտոնական եւ ոչ մի արձագանք:

Ընդհակառակը՝ հայաստանյան գործող իշխանությունը մի քանի կոնկրետ քայլերով նոր թափ  է հաղորդում Սյունիքին եւ սյունեցիներին ծաղրելու, սյունիքյան իրականությանն անհաղորդ մնալու գործընթացին:

Նիկոլն էլ ժամանակ առ ժամանակ փորձում է համոզել, թե տնտեսական ինչպիսի մեծ նշանակություն է ունենալու Մեղրու տարածքով երկաթուղու վերականգնումը (թեեւ Պարսկաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիր մենք չունենք, չնայած Պարսկաստանի հետ ունեինք Սյունիքն Ատրապատականի հետ երկաթգծով կապելու համաձայնագիր, որի վրա ուղղակի թքնեցինք):

Նիկոլը նաեւ բացատրում է, թե «միջանցքը» եւ «տրանսպորտային երթուղիների վերականգնումը» նույն բանը չեն:

Ու այս խառնաշփոթի օրերին հանքարդյունաբերության հայտնի ձեռնարկությունում հանկարծ օտարերկրյա հերթական (ու ամենախոշոր) բաժնետիրոջն է ավազակախումբը քշում Սյունիքից. գլխավոր սեփականատիրոջն էլ ամիսներ առաջ էին քշել:

Եվ այդ ամենից հետո… կարծեք արտառոց ոչինչ չի պատահել ու ոչինչ տեղի չի ունենում Սյունիքում եւ Սյունիքի շուրջ:

Մինչդեռ այդ ամենը վերստին ցույց է տալիս, որ Սյունիքում պետական կառավարման ամբողջ համակարգը խորը ճգնաժամի մեջ է:  

Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է մի քանի իրողությունների արձանագրումը, որը նաեւ մեր հազարավոր ընթերցողների դիքորոշումն է:

Առաջին. Հայաստանի գործող իշանությունը 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Սյունիքում չի ընկալվում իբրեւ լեգիտիմ իշխանություն, գործող իշխանությունն այլեւս որեւէ աղերս չունի 2018-ին ձեւավորված իշխանության հետ: Եվ ուրեմն՝ նոյեմբերի 9-ից հետո կառավարության որեւէ կադրային նշանակում կամ որեւէ ձեռնարկում Սյունիքում լեգիտիմ չի կարող համարվել:

Երկրորդ. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հռչակումից հետո Հայաստանում ոչ ոք չի կարող հանդես գալ Սյունիքի անունից եւ ներկայացնել Սյունիքը:

Երրորդ. Սյունիքում չկա մի պաշտոնյա, մի հեղինակություն, ով կարող է ներկայացնել սյունեցիների  ընդհանրական դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ:

Չորրոդ. Սյունիքում չի կարող լեգիտիմ համարվել որեւէ պաշտոնյա, ով նշանակում է ստացել այն մարդու ստորագրությամբ, ով վավերացրել է նոյեմբերի 9-ի հայտարարության տխրահռչակ  9-րդ՝ հակասյունիքյան կետը:

Եվ նորից գլխավոր հարցը՝ ի՞նչ անել:

Մեր վերջին հրապարակումներում փորձել էինք ներկայացնել դիրքորոշում այդ կապակցությամբ, ինչը շարունակում է մնալ արդիական ու պահանջված:

Այսօր, սակայն, ասվածը լրացնելու կարիք է առաջացել՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ հատկապես Էրդողանի ու Ալիեւի հայտարարությունները Սյունիքի առնչությամբ: Հաշվի առնելով նաեւ երկու նոր հանգամանք՝  ա) Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարումն անհարկի ձգձգվում է՝ ունենալով բացասական նորանոր հետեւանքներ, բ) միասնական թեկնածուով հանդես եկող ընդդիմությունը Սյունիքում եւ Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ընդհանրական խոսքեր ու գնահատականներ հնչեցնելուց բացի որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում, որեւէ իրատեսկան ծրագիր չի առաջարկում, ինչն ավելի է խորացնում անորոշությունը:

Եվ ուրեմն՝ ի՞նչ անել:

Նիկոլի պաշտոնանկության  հարցն այլեւս քննարկման ենթակա չէ. ժամ առաջ պետք է հեռանա, ու գուցեեւ կարողանանք ինչ-որ բան փրկել. Ներքին Թաղլարի եւ Խծաբերդի օրինակը սթափության նոր ղողանջ է:

Սյունիքի մարզային եւ համայնքային բոլոր  իշխանավորները կարող էին անցած մեկ ամսում միավորվել եւ մի բռունցք դառնալ ու նոր իրավիճակում իրենց ձեռքը վերցնել երկրամասի իշխանությունը, սակայն չկարողացան, քանզի նրանցից մի քանիսն անթաքույց առաջնորդվում է բացառապես հայտնի օտարածին խմբավորման շահերով: Եվ ուրեմն՝ նրանք պետք է ուժ գտնեն իրենց մեջ եւ հրաժարական տան, քանի որ այլեւս ժողովրդի ընտրյալները չեն ու ոչ էլ սյունեցիների ընդհանրական  կամքի արտահայտողը (երկու-երեք բացառության մասին նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում):

Սյունիքում պետք է կազմակերպվի համախմբման եւ ուժերի մեկտեղման հուժկու շարժում: Յուրաքանչյուրի (նաեւ մայրաքաղաքում ու հանրապետության մյուս մարզերում) գիտակցությանը պետք է հասցվի անքննելի ճշմարտությունը՝ չկա Սյունիք՝ չի կարող լինել հայոց պետականություն:

Ազգային ժողովը պետք է հռչակի սյունիքյան նոր քաղաքականության սկզբունքները, այլապես... Հիշենք Հայաստանի առաջին հանրապետության տարիները եւ կենտրոնի սյունիքյան քաղաքականության լիակատար բացակայությունը, ինչի հետեւանքով էլ Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ ինքնիշխանություն հռչակվեց Սյունիքում, ապա եւ Լեռնահայաստան պետությունը:

Եթե Ազգային ժողովը հապաղի սյունիքյան նոր քաղաքականություն հռչակելու  հարցում, ապա Սյունիքը պարտավոր է գնալ Գարեգին Նժդեհի ճանապարհով եւ, անպայման, Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելով:

Եթե կա ուրիշ եւ ավելի ողջամիտ ճանապարհ, ապա շատ ցանկալի է լսել նման դիրքորոշումները: Մենք չենք բացառում, որ կարող են եւ ավելի խելամիտ առաջարկություններ լինել:

Այդ ամենը հստակեցնելու համար է, որ վերստին  առաջարկում ենք հրավիրել մարզի բնակավայրերի ներկայացուցիչների արտահերթ համագումար (համաժողով): Ընդ որում՝ Համազանգեզուրյան համագումար հրավիրելու առաջարկությունը նոր չէ, եւ մի քանի պատմաբաններ ու քաղաքագետներ հասցրել են հավանություն տալ այդ գաղափարին:

Հենց այդ համաժողովում էլ ընդհանրական դիրքորոշում կմշակենք-կհայտնենք Էրդողանի եւ Իլհամի վերջին հաչոցների վերաբերյալ, կմշակենք դիրքորոշում Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ եւ սկիզբ կդնենք դրանից բխող համաչափ քայլերի ձեռնարկմանը…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03