Շուռնուխում և Որոտանում տուն կորցրածներն աջակցություն կստանան՝ մինչև բնակելի թաղամասի կառուցումը

02.03.2023 14:36
794

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված և իրենց տները կորցրած քաղաքացիներին Կառավարությունը կշարունակի 68 հազ. դրամ աջակցություն տրամադրել ևս 8 ամիս։ Որոշումն ընդգրկված է Կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2021թ. փետրվարից մինչև 2022-ի նոյեմբերը ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300 000 դրամ և ամսական 68 000 դրամ։

Նախագծի հիմնավորմամբ՝ տները կորցրած անձանց համար Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգվել է։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունիսի 30-ը, և Կառավարությունը որոշել է բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն տրամադրել մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ։

Բնակելի թաղամասի կառուցման մասին հայտարարվել էր դեռևս 2021թ.-ին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ մինչև 2021-ի տարեվերջ կավարտվի տների կառուցման և բնակեցման գործընթացը։

Քաղաքաշինության կոմիտեի՝ մարտին տարածած հաղորդագրության համաձայն՝ թաղամասում 13 տան շինարարությունը պետք է ավարտվեր 2022-ի հունիսին, իսկ ամբողջ թաղամասի կառուցումը՝ նոյեմբերին։

2022 թ. օգոստոսի 23-ի հաղորդագրությամբ Կոմիտեն հայտնել էր, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են։

Աջակցության ծրագրի որոշման նախագծում նշված է, որ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. սեպտեմբերի 30-ին, սակայն սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, և անհրաժեշտ է այն երկարաձգել մինչև հունիս։

https://hetq.am/

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25