Սիրիան սպառնալիք չէ աշխարհի համար. Շարաայի հարցազրույցը BBC-ին

19.12.2024 12:05
605

Սիրիայի դե ֆակտո ղեկավար Ահմեդ աշ Շարաան (Աբու Մուհամեդ ալ Ջուլանի) հայտարարել է, որ երկիրն արդեն ուժասպառ է եղել պատերազմից։ Նա շեշտել է, որ Սիրիան սպառնալիք չի հանդիսանում հարևան երկրների և Արևմուտքի համար։

Շարաան Դամասկոսում հարցազրույց է տվել BBC-ին՝ կոչ անելով երկրներին չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։

«Այժմ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ։ Զոհի և բռնաճնշողի հետ չպետք է նույն կերպ վարվել», – ասել է նա։

Շարաան իր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման հետ գլխավորել է զինված ընդդիմությունը, որոնք Սիրիայում մի քանի օրվա ընթացքում տապալեցին իշխանությունը և անցումային կառավարություն ստեղծեցին՝ ստիպելով նախագահ Բաշար ալ-Ասադին փախչել երկրից։ Նա նշել է, որ ՀԹՇ-ն պետք է հեռացվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներից, որոնցում ընդգրկվել է մի շարք երկրների և կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի։

Սիրիայում իշխանության եկած ընդդիմության ղեկավարը նաև հերքել է այն հաղորդումները, թե ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի։ Շարաան նշել է, որ երկու երկրները շատ տարբեր են, ունեն տարբեր ավանդույթներ։ Նա ընդգծել է, որ հավատում է կանանց կրթության իրավունքին։  

«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի, – ասել է Շարաան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ 2011 թվականից ի վեր:

– Կարծում եմ՝ բուհերում կանանց բաժինը 60%-ից ավելի է»։Իսկ այն հարցին՝ արդյոք կթույլատրվի ալկոհոլ օգտագործելը, Շարաան ասել է. «Շատ բաներ կան, որոնց մասին ես ուղղակի իրավունք չունեմ խոսելու, քանի որ դրանք իրավական խնդիրներ են»:Նա հավելել է, որ կստեղծվի «սիրիական իրավական փորձագետների հանձնաժողով՝ սահմանադրություն գրելու համար: 

«Նրանք կորոշեն: Եվ ցանկացած ղեկավար կամ նախագահ կհետևի օրենքին», – ասել է նա։

BBC-ն նշում է, որ Շարաան հանգիստ է եղել հարցազրույցի ժամանակ, կրել է քաղաքացիական հագուստ և փորձել է վստահություն ներշնչել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ապստամբ խմբավորումը դեռ չի հրաժարվել իր ծայրահեղական անցյալից։ Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ սիրիացիներ չեն հավատում նրան։

Օտարերկրյա մի քանի երկրների ներկայացուցիչներ արդեն շփումներ են ունեցել Սիրիայի անցումային կառավարության հետ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10