Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Էրդողանին Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող է անվանել

06.10.2020 11:01
2629

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին աղբյուրները սիրիական ընդդիմությունում, Թուրքիայի տարածքով տեղափոխման է պատրաստվում Սիրիայից զինյալների երրորդ խմբաքանակը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, եւս երկու խումբ արդեն տեղում է:

Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից եւ Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ` ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար:

news.am

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10