Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը` Հաղթանակի օրվա կապակցությամբ

09.05.2025 12:24
600

Հայրենական Մեծ պատերազմի սիրելի՛ վետերաններ, հայրենակիցներ․

Մայիսի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ դրոշմվել է որպես Հաղթանակի և խաղաղության օր։

80 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ վերջ տրվեց ֆաշիստական ագրեսիային՝ այդպիսով դնելով ժողովրդավարության հիմնաքարը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել Փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել Խորհրդային միության Հերոսի կոչման:

Ցավոք պետք է նշեմ նաև, որ նրանցից 300 հազարը զոհ են գնացել աշխարհի ամենաարյունոտ պատերազմում։

Սիրելի՛ հայրենակիցներ․

Այս օրը տարիներ շարունակ բացի ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օր լինելուց, նշանավորվում է նաև հզոր և իրական Հայաստան ստեղծելու ճանապարհին մեր հայորդիների տարած հաղթանակներով։

Բոլոր ժամանակներում հանու՛ն Հայրենիքի մեր պապերի, հայրերի, եղբայրների կատարած սխրագործությունները լինելու են հայրենասիրության լավագույն օրինակները, որոնք երբեք չեն մոռացվելու՝ անառիկ էջերի նման մշտապես մնալով մեր պատմության մեջ։

Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, որոնք երաշխավորել են մեր ազատ, անկախ երկրի գոյը․ խոնարհվում և երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մայրերին, որոնց ցավն անսփոփելի է, վիշտը` անփարատելի։

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս։

Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40