Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան

01.05.2026 12:34
298

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին՝ անկախ գործունեության ոլորտից։

Այս օրը հրաշալի առիթ է արժևորելու և բարձր գնահատելու իրենց գործին նվիրված մարդկանց՝ նրանց, ովքեր ամենօրյա ազնիվ ու պատասխանատու աշխատանքով արարում են՝ իրենց ներդրումն ունենալով մեր պետության զարգացման գործում։

Բոլորս էլ գիտենք, որ աշխատասիրությամբ օժտված հայ ժողովուրդը դարեր շարունակ կարողացել է թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի տարբեր ծայրերում կառուցել, արարել ու ստեղծել՝ իր գործով ու խելքով արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային քաղաքակրթության մեջ։

Այսօր ևս ակնհայտ է, որ նվիրված և հետևողական աշխատանքը՝ անկախ ոլորտից, հանդիսանում է կայուն առաջընթացի լավագույն գրավականը։

Թո՛ղ ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի սիրով, պատասխանատվությամբ և արժանապատվությամբ՝ արժանանալով արդար գնահատանքի ու հարգանքի։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ,խաղաղ ու կայուն կենսընթաց։

Hovsep Arakelyan / Հովսեփ Առաքելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34