Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

05.07.2025 18:26
491

Հարգելի՛ հայրենակիցներ․

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է Սահմանադրությունը, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս։

Ժողովրդավարական երկրում Սահմանադրությունն է պետության ու պետականության առանցքը և երկրի անկախությունը երաշխավորող կարևորագույն հիմնասյունը։

Վստահաբար կարող ենք փաստել՝ որքան բարձր լինի սահմանադրականության գիտակցումը յուրաքանչյուրիս մեջ, այնքան ժողովրդավար կլինի մեր երկիրը։

Մենք, հիրավի, ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ համար։ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը մեր պետության և ժողովրդի կողմից աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման լավագույն գրավականն է, որի հանդեպ մեր հավատարմությունը նպաստելու է պետության ներքին և արտաքին կայունությանը, անվտանգությանը և տնտեսության անխափան աշխատանքին։

Ես ցանկանում եմ, որ մշտապես հոգ տանենք մեր Մայր օրենքի մասին, ուսումնասիրենք այն և հավատարիմ մնանք դրա նորմերին՝ նպաստելով մեր հայրենիքի բարգավաճմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, թո՛ղ մեր պետությունում տիրի օրինականությունը, արդարությունն ու հավասարությունը, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի ու պետության հզորացման և զարգացման գլխավոր երաշխիքը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01