Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է և հետագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն․ շվեդ պատգամավոր

27.12.2024 11:22
640

Ադրբեջանի կողմից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին հռետորաբանությունը մտահոգիչ է, քանի որ այն գաղափարը, թե Հայաստանը կամ վերջինիս տարածքի մասերն «Արևմտյան Ադրբեջան» են, ապագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին խոսույթներին, Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինությունների թեմային և այդ հարցում Բաքվից հնչող մեղադրանքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում հետագա էսկալացիայի հավանականությանը։ 

Խոսելով ադրբեջանական հերթական հակահայ նարատիվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին, որի միջոցով պաշտոնական Բաքուն փորձում է արդարացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները՝ շվեդ պատգամավորն այդ ձևակերպումները, միանշանակ, վտանգավոր որակեց։

«Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է. նույնիսկ, եթե Ալիևն այսօր պնդում է, որ ինքը խոսում է միայն տեղահանված մարդկանց վերադարձի իրավունքի մասին, դա բոլորովին այլ կերպ էր հնչում ոչ վաղ անցյալում։ Այն գաղափարը, որ Հայաստանը կամ վերջինիս մասերը «Արևմտյան Ադրբեջան» են, ապագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն»,-ընդգծեց պատգամավորը:

Էրիկ Հելսբորնն, անդրադարձ կատարելով տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու համար Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին, ընդգծեց, որ  պետության սեփական պաշտպանական կարողությունների զարգացումն ինքնին ագրեսիայի ակտ չի համարվում, իսկ ուժեղ պաշտպանություն ունենալը նույնիսկ կարող է զսպիչ գործոն հանդիսանալ։

«Բաքվի այս փաստարկը նորություն չէ, և այսօր առավել մեծ իմաստ չունի, քան 3 կամ 5 տարի առաջ։ Պաշտպանական կարողությունների զարգացումն ինքնին ագրեսիայի ակտ չէ: Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Շվեդիան և ՆԱՏՕ-ի շատ այլ երկրներ պատասխանեցին ռազմական բյուջեի ավելացմամբ: Սա չի նշանակում, որ մենք նախատեսում ենք հարձակվել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների վրա։ Ուժեղ պաշտպանությունը զսպող միջոց է, որը կարող է կանխել պատերազմների սկիզբը: Ժամանակակից տեխնիկայով ավելի հզոր հայկական պաշտպանությունը՝ լավ է խաղաղության համար, այլ ոչ թե հակառակը»,-ընդգծեց Էրիկ Հելսբորնը։

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը, խոսելով նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված այն հայտարարության մասին, որ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություններ չունի, ապա Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը զրոյական է, հույս հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները հաջող ավարտ կունենան և տևական խաղաղության կհանգեցնեն։

Շվեդ պատգամավորը նաև անհեթեթ որակեց այն պնդումը, թե Հայաստանը պատրաստվում է ներխուժել Ադրբեջան։ 

«Ադրբեջան հայկական ներխուժման գաղափարն, իհարկե, ամբողջովին անհեթեթ է, մյուս կողմից, ադրբեջանական ներխուժումը հայկական տարածք՝ այդպես չէ։ Հուսանք, որ բանակցությունները հաջող կանցնեն, և կլինի երկարատև խաղաղություն»,-նշեց զրուցակիցն՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, հաշվի առնելով Ադրբեջանի պատմությունը՝ ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել զգուշավոր լինելու մեջ:

Armenpress

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01