Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը`Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ

28.01.2025 11:20
657

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս բախվել է թշնամու հարվածներին՝ թրծվելով պատերազմների թոհուբոհում և զգալով կանոնավոր բանակի կարևորությունն ու խիստ անհրաժեշտությունն ի վերջո` 1992 թվականի հունվարի 28-ին պաշտոնապես ստեղծել է Հայոց բանակը՝ մեր պետականության իրական երաշխավորը։

Դարեր շարունակ հայն իր գոյությունը, կրոնն ու մշակույթը պահելու համար կամովին զինվոր է դարձել՝ չնայելով ո՛չ տարիք, ո՛չ սեռ։ Տարիներ են անցել, սակայն այսօր էլ բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց «ազգ-բանակ» գաղափարի ազգ, առավել ևս բանակ ունենալ չենք կարող։ Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է, առանց որի պետություն ու պետականություն լինել չի կարող։

Հայոց բանակի գեներալներ, սպաներ, զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ․

Հպարտության բարձր զգացումով լեցուն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ, մաղթում, որ մեր բանակը միշտ լինի կանգուն ու զորեղ, հաղթական ու կորովի, ինչպիսին որ կա։

Շնորհակալ ենք ձեր անձնվեր ու սրբագույն գործի համար։ Դուք ձեր ամենաթանկն եք տալիս հանուն խաղաղ ու անխռով օրերի։

Շնորհակալ ենք, որ այսօր էլ կանգնած լինելով իրական Հայաստանի իրական սահմաններին՝ անառիկ ու բարձրամուր եք պահում այն։

Երախտիքի խոսքերի հետ մեկտեղ խոնարհվում եմ Հայաստանի անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի ու նրանց ծնողների առջև։ Հայրենիքի համար մղվող մարտերում նրանց գործած սխրանքներն ու ցուցաբերած խիզախությունը երբեք չի մոռացվի։

Կրկին շնորհավորում եմ Հայոց բանակի տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, բարձր մարտունակություն, ոգու ամրություն՝ հանուն մեր պետության և ժողովրդի անվտանգության։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40