Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի շինարարությունը կտևի 6 տարի․ Գնել Սանոսյան

17.02.2022 12:03
3660

Հյուսիս-Հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կմ է, և Սիսիան-Քաջարան այս 60 կմ-ն ամենաառանցքային հատվածներից մեկն է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նշենք, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Սիսան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։

«Այժմ գործող ճանապարհը Սիսիանից դեպի Քաջարան միջինում ունի մոտ 50 կմ/ժամ արագություն։ Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, և ռազմավարական, տնտեսական առումով շատ կարևոր է։ Վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար։ Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4․7 կմ կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են։ Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք հինգ թունելներ են, որոնցից մեկը միայն 8․6 կմ երկարություն կունենա։ Այսինքն՝ խոշորամասշտաբ ծրագիր է, և ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան, բավական հայտեր ունենանք։ Եվ եթե այլ խոչընդոտող հանգամանքներ չլինեն, տարվա վերջում կունենանք նաև շինարար»,- ասաց Սանոսյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40