Սիսիանի գործող քաղաքապետի մրցակիցը կլինի Սիսիանի երիտասարդության լիդերներից մեկը՝ Կարեն Համբարձումյանը

13.09.2017 10:00
5122

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, «Սյունյաց երկիր» թերթը հարցախույզ է անցկացրել Սիսիանում՝ խոշորացվող համայնքի ղեկավարի հնարավոր թեկնածուների վերաբերյալ:


Հարցվածներն առանց բացառության համոզված են, որ նոյեմբերի 5-ին ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը:


Հարցվածները, գրեթե նույն վստահությամբ, հայտարարում են, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի թեկնածու կառաջադրվի նաեւ 1982թ. ծնված, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը, ով ներկայումս աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ Իրան-Հայաստան 400կվ երրորդ օդային գծի ծրագրերի իրականացման չորրորդ բաժնի պետ:


Ամենայն հավանականությամբ հենց նրանց միջեւ էլ տեղի կունենա մրցապայքարը համայնքի ղեկավարի աթոռի համար:


Ի՞նչ առավելություններ եւ թերություններ ունեն համայնքի ղեկավարի նշված թեկնածուները՝ ըստ սիսիանցիների:


Պնդում են, որ Կարեն Համբարձումյանը տարածաշրջանի երիտասարդության թեկնածուն է, որ երիտասարդներն են նրան առաջարկում ու հորդորում՝ անպայման առաջադրվել՝ Սիսիանը ստեղծված վիճակից հանելու, Սիսիանի ոտնահարվող արժանապատվությունը վերականգնելու համար: Ասում են նաեւ՝ Կարեն Համբարձումյանն ուղղամիտ, շիտակ, ազնիվ, կազմակերպչական ունակություններով օժտված, Սիսիանի տարածաշրջանը լավագույնս ճանաչող, տարածաշրջանի հիմնախնդիրներին քաջատեղյակ, հանրության մեջ պատշաճ հեղինակություն վայելող երիտասարդ է, ում խոսքի եւ գործի միջեւ սովորաբար տարբերություն չկա:


Ըստ հարցվածների՝ գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քանի դեռ ժամանակ կա, պետք է հանրությանը կետ առ կետ ներկայացնի, թե անցած մեկ տարվա ընթացքում կոնկրետ ինչ աշխատանքներ է կատարել նախընտրական ծրագրից եւ տրված խոստումներից, ինչ չի կատարել եւ ինչու չի կատարել:


Հարցվածները զայրույթով են վերաբերվում Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության հայտարարությանն այն մասին, որ Արթուր Սարգսյանի թիկունքին Քաջարանի կոմբինատն է: Հատկապես Սիսիանի հետ որեւէ առնչություն չունեցող, սիսիանցիներին ապրիլի 2-ի առիթով բազում խոստումներ տված եւ չկատարած Վահե Հակոբյանի խոսքը գուցե եւ գրոշի արժեք ունենար, եթե անցած մեկ տարում Քաջարանի կոմբինատն ինչ-որ երեւելի գործ կատարած լիներ Սիսիանում:


Հարցվածները ոչ բարոյական ու պատշաճ են համարում գործող քաղաքապետի եւ նրա մերձավորների պահվածքը՝ տեղի-անտեղի, առիթ-անառիթ ՀՀ նախագահի բարձր անվան շահարկումը:


Ի դեպ, Արթուր Սարգսյանի հավանական մրցակիցը՝ Կարեն Համբարձումյանը, Հովհաննես Համբարձումյանի որդին է, Աղասի Հակոբջանյանի դստեր ամուսինը, ինչը նշանակում է (մեծ հաշվով), որ այս անգամ նույնպես Սիսիանում ընտրապայքարը կընթանա երկու հայտնի գերդաստանի միջեւ, բայց մի էական տարբերությամբ՝ Սիսիանի երիտասարդության զգալի մասը (ինչպես վկայում են տեղացիները) Կարեն Համբարձումյանի թիկունքին է: Ասել է թե՝ Արթուր Սարգսյանի թիկունքին Քաջարանի կոմբինատն է, Կարեն Համբարձումյանի թիկունքին՝ նախեւառաջ ու գլխավորապես Սիսիանի երիտասարդությունը: Իսկ դա առաջիկա ընտրապայքարի առանցքում դնում է կարեւոր մի հարց՝ նոյեմբերի 5-ին ովքե՞ր պետք է ընտրեն Սիսիան համայնքի ղեկավար՝ սիսիանցինե՞րը, թե՞ ինչ-որ օտարականներ՝ հանրությանն անհայտ կենսագրությամբ, կասկածելի զբաղմունքով եւ Սյունիքի ունեցվածքով երկու-երեք տարում բիրդան աղա դարձած:


Չի բացառվում, այդ բոլորով հանդերձ, որ համայնքի ղեկավարի նոր թեկնածուներ եւս կլինեն, քանի որ առաջադրումներն առջեւում են, իսկ ուժերի վերադասավորումը շարունակվում է…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10