Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին եւ վարչապետին. Հայր Ներսես

08.04.2020 23:05
1853

Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Հոգեւորականը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ համոզված է, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել եւ որեւէ կերպ չեն ստեղծել իրավիճակ, որ իրավապահները բռնություն գործադրեն նրանց նկատմամբ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ազիզյանը։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։

Մեզ հետ զրույցում Հայր Ներսեսը ասաց, որ շատ վիրավորված ու վրդովված է միջադեպից։

«Երբ այդ մոլագար ոստիկանապետը միանգամից հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է։ Հորեղբորս տղան այդ ամենը տեսանկարահանել է, ու այդ պահին նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսանյութը, նրան նույնպես ծեծել են»,- պատմեց հոգեւորականը։

Հայր Ներսեսն ասաց, որ եղբայրը թոքերի ծանր վիրահատություն է տարել, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հորդորել են չհարվածել. «Հորեղբորս տղան ասում է, որ եղբայրս ծանր վիրահատություն է տարել, ավելի լավ է իրեն ծեծի, իսկ ոստիկանապետը մոլագարի նման ասում է՝ թող մեռնի։ Իմ 70-ամյա հորն է հայհոյում, ձեռք անում, կոկորդից բռնում, պրոթեզն ընկնում է բերանից։ Սա կատարյալ ամենաթողություն է, ողբերգություն։ Այս կատարվածը բանականության սահմանների մեջ չի մտնում, պարզապես անբարոյականության գագաթնակետն է։ Ես հետեւողական եմ լինելու, որպեսզի արդար քննություն գնա, հետեւողական եմ լինելու եւ որպես ՀՀ քաղաքացի, եւ որպես տուժածի ընտանիքի անդամ։ Ես ամեն կերպ ջանում եմ, որպեսզի սա քաղաքական կերպով չնայվի, իմ նպատակն ու ցանկությունն է, որ օրենքի համապատասխան կարգով մեղավորները պատժվեն»։

Նա պատմեց, որ այդ միջադեպին եղել են նաեւ ականատեսներ. «Երբ բերման են ենթարկում հորս, եղբորս ու հորեղբորս, ինքնաբուխ սկսում են քաղաքացիներ հավաքվել եւ իրենց բողոքն արտահայտել կատարվածի հետ կապված։ Մենք հարկ ենք վճարում, որ օրինապահները այսպիսի քայլերի գնա՞ն»։

Հայր Ներսեսը հայտնեց, որ երեկվա համեմատ այսօր հայրը, եղբայրն ու հորեղբոր տղան լավ են զգում իրենց, դուրս են գրվել հիվանդանոցից։

«Հայրս է ծանր հոգեբանական վիճակում։ Դե պատկերացնում եք, իր որդու տարիքի մի մոլագար հայհոյի ու ծեծի իրեն»։

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա

21.10.2026 11:25