Սիսիանի N 5 հիմնական դպրոցում հիշեցին լուսավոր հանճար Ակսել Բակունցին

21.06.2019 15:43
1501

Սիսիանի N 5 հիմնական դպրոցում ամրապնդվել է ստեղծելու, արարելու, կառուցելու մի գեղեցիկ եւ անփոխարինելի ավանդույթ: Աշակերտների աչքի առջեւ դպրոցի բակում հետզհետե աճեց, ավելացավ դպրոցի խորհուրդն իմաստավորող քանդակաշարը. նախ` այբուբենին նվիրված մի ամբողջ համալիր, հետո` Հովհաննես Թումանյանի եւ Ակսել Բակունցի կիսանդրիները, ապա` Կոմիտասի անդրին, եւ այդ ամենն ամբողջացնող, գիտելիքների կոկոնարդ աճը հավերժացնող խաչաղբյուր…Աշակերտները ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնական, իրական օրինակներով ստեղծելու, արարելու արվեստի ականատեսը եղան: Տարին Կոմիտասաշունչ է, Թումանյանատրոփ: Ողջ տարվա ընթացքում պարբերաբար` մեկը մյուսին գերազանցող, յուրօրինակ դասեր են անցկացվել արձանախմբի վկայությամբ. դպրոցամուտի եւ հրաժեշտի խորիմաստ հանդիսություններ, երդման արարողություններ, տարվա սկզբից առ այսօր օրը մի անգամ Կոմիտասոտ է, մի անգամ` Թումանյանահեղ, իսկ խաչաղբյուրն օրնիբուն կարկաչում է` օրհնելով այդ սքանչելի միտքն ու արձանախումբը հղացողներին:

Հունիսի 18-ը հաստատության հանդիսաշարում եւ ներկաների հոգիներում արձանագրվեց որպես գեղազարդ էջերով իմաստածոր եւ ուսանելի պատմություն, որի արձագանքները հավետ ուղեկցելու են ունկնդիր եւ ակնդիրներին:

2019 թվական… 18 հունիսի:

Դպրոցի բակը բազմամարդ է, առավել հարուստ եւ աշխույժ: Մարդաշատ է Հայ մեծերի զրուցատեղին. այսպես է կոչվում այն փոքրիկ այգին, որ ծնվել է՝ հատուկ մեծերին զով պարգեւելու եւ նրանց հետ զրույցի բռնվելու: Ներկա էին քաղաքացիներ` համայնքի տարբեր ոլորտներից, մանկավարժներ, աշակերտներ:

Դպրոցամերձ պտղատու այգին մի տեսակ զարմացած է այսօր: Այգու խորքում տեղադրված են հին հայկական կենցաղային օգտագործման փայտյա եւ երկաթյա գործիքներ: Պտղավորված ծառերի արանքում մեղվապարսերի ջանասիրությամբ վազվզում են երեխաները. մի տեղ տարազակիր հեզ աղջնակն է` կուժը ուսին, քիչ այն կողմ` խմորահունց եւ հացթուխ կերպարներ՝ «Ազիները», «Զիզիները», «Բիբիները», աջ կողմում` սաջի վրա, ցորեն են բովում, շիկահեր մի հրաշամանուկ սանդերք է բերել եւ նրա վրա բուրդ է գզում, մեկ ուրիշը թել է մանում: Բոլորին հիացրեց վեցերորդ դասարանցի Արեւիկը, որ ե'ւ երգում էր, ե'ւ գրտնակ անում: Տղաները ցախ են հավաքել, որի վրա կրակն է ճախրում, կրակված ցախին բազմել է ինքնաեռը եւ իր գոլորշու հեքիաթն է պատմում: Այգու խորքից հայտնվում են մանգաղորդն ու ջրվորը` վայելելու գոլորշու հեքիաթը… Ճերմակժպիտ պատից մեզ են հետեւում բակունցյան խոսուն ու խոհուն պատկերները: Գիտելիքի ուժը խորհրդանշող խաչաղբյուրի շուրջ վարդագույն թիթեռների պես խմբվել են երգչախմբի սաները, որոնց գեղգեղաշուրթ երգերը  գրավում են եթերը: Թումանյանի եւ Կոմիտասի քարաքանդակ հովանավորությամբ ելեւէջում են «Խոսող գրքերը»: Թաղարներով սփռված մանուշակները խնամքով թաքցնում են կապույտ սիրո անշշուկ հորիզոնները: Այս ամենի մեջտեղում անմեղորեն հառնում է Ակսել Բակունցի` դեռեւս տարիներ առաջ կերտված կիսանդրին, որի վրա փորագրված է. «Ոսկեփետուր  «Միրհավի», ոտքը ձյունոտ «Ալպիական մանուշակի»: Եվ որի արդեն մամռոտող պատվանդանին կարդում ենք. «Ձերամբ Վանիկայ…Հ. Ալեքսանեան»:

Միջոցառումն սկսված է… Ալեքսանդր Ստեփանի Թեւոսյան: Ակսել Բակունց: Մթին ձորերի լուսավոր հանճար…Սյունյաց լեռնաշարի վեհ առեղծվածից սկիզբ առած լիրիկ կարկաչով անապակ մեծություն, ով հայրենյաց հողից զգաց արարումի անվերծանելի բույրը, ով կարողացավ կարդալ կավե խղճի միտքը, ով կարողացավ երկինքների կապտահուր շունչն իր հոգում ամբարել: Ով ալպիական մաքրամաքուր խոխոջը, լեռնացողերի գոհար արցունքները եւ մանուշակաբույր երազների կարոտը մերեց հոգնած գեղջուկի վհատ կյանքի տոկուն ցելերին: Այս լուսավոր հանճարը նրբին երանգներով պատկերեց փշրվող ցավի ճաքագիծը, որի ճարճատյունը ցավը կրողին է լսելի միայն: Նա վրձնեց հույզի, հույսի, անուրջների եւ իղձերի թավալգլոր բեկորներ, որոնց առատությունից շիվար բնությունը մտորում է. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ» եւ կարծես փորձում է կոծկել իր կատարելությունն ու անզուգական գեղեցկությունը:

Յուրովի ընկալմամբ եւ հետաքրքիր մեկնաբանությամբ երեխաները ներկայացրին Խոնարհ աղջկան` նրա կերպարում ընդգծելով խեղդամահ եղած մի խոնարհ երազ:

Մի խոնարհ աղջիկ, մի խոնարհ Խոնարհ…

Մոխրագույն շորով, գլխին` բրդե շալ, 

Ձյունոտ անտառում, ձեռքի մեջ` չոր ցախ,

Ժպտո՞ւմ է արդյոք, թե՞ դեմքն է պայծառ:

Հեղինակի հուշերի գավթում հավերժ շոշափվում է ջերմության մի չտեսնված քանդակ, որից քնքուշ կախարդանք է ճառագում, որտեղ խոնավ մատների կավե զմայլանք է, արեւաօծուն լուսե անրջանք, որ հանկարծակի աներեւութացել է անհաս բարձունքի անզգա տարերքում:

Խոնարհին կերպավորող կարմիր բարակ շուրթերով աղջնակն իր խոսքն ավարտեց հետեւյալ հարցադրումով. «Իսկ ի՞նչ է լինում, երբ անուրջները թեւատ են դառնում»:

Ներկաները պատասխանեցին.

- Երեւի սկսվում է մի անորոշություն, որից հույսը սկսում է ճաքճքել: Իսկ հետո… Հետո սկսվում է կիսամերկ լույսերի աղոտ շարան, ուր թափառում են հավատի բոկոտն աղոթքները:

Ուսուցիչները, հյուրերը հնչեցրին բակունցյան պատառիկներ, որոնցից ծորացին «ոսկի բառերի» բորբ երակներում ամբարված հողի բույրը, ակսելյան հոգեպնակի գունեղ երանգները, որոնք զգույշ երկյուղածությամբ նա  բաշխել է մայրենի լեզվի դիմանկարին, երգիծանքի նուրբ շողարձակումները, որոնցով նա փայլեցրել է հայ գեղջուկի կենդանի խոսքը եւ արեւ է խառնել բարբառահոտին ու նրա հյութեղ համին: 

Մենք լսեցինք մթնաձորյան խուլ արձագանքներ. Բակունցը կարծես գաղտնազերծել է այդ արձագանքների տարերքի շունչը, որից ճոճվում է քամահար քնքշանքում նազող ծաղկաթերթի առէջաթելը, իսկ փոշոտ բզեզն այնտեղ հյուսում է առեղծվածի դրամաները: Զանգաղողանջի ալիքների ներքո մենք զգացինք, թե ինչպես է Շարմաղ բիբին տեսնում իր տուն մտնող եւ սեւացած պատերին քսվող ճերմակ օրհնությունը, հետո անցավ Սիմոնը, եւ մենք տեսանք խոշտանգված խղճով նրա արյունոտ ձեռքերը, իսկ հետո` Ցոլակը` աչքերում` մեռնող հավատի սոսկալի ցավ…Ի վերջո սեւի ու սպիտակի դառնացած պայքարը, որտեղ հաղթող է դառնում միշտ ստվերը: Լսեցինք խաչքարին ձուլված Մինա բիբու թաց հեկեկանքը եւ հասկացանք` ինչու է Մինա բիբու ամենօրյա աղոթքը լսող մատուռին հենված քարը պատվել մամուռով:

Արթին պապի եւ Աթա ապոր խեղճ, պարզ եւ զուլալ աչքերը մեր նկարագրի անբաժան մասնիկն են: Այս ծերունիները Բակունցի բառերով ցորեն լեզու էին, որ նման էին ցորեն հացի:

Ահա բարձունքում կիսաչոր ծառի անորոշ տեսքով, իր դեմքը կորցրած, բայց եւ դիմագիծը պահպանած Ավին, որ իր ցավից մանած ուժի դերձանով կարկատում է աշխարհի խիղճը եւ անշրթունք հոգու դողդոջ կրակով օրհնում հողագնդի համաչափ պտույտն ու անհավասար բախտը: Ավին իր ոգու կորովի ավյունով նորից ու նորովի հաստատում է կյանքը: 

Քիչ ավելի ուշ փոքրիկ Վանը մեծ սպասումով հնչեցրեց ծիրանի փողը, որի հնչյուններն ամբողջացրին իրենց հոգիներում զգացմունքների մի ամբողջ տիեզերք կրող ակսելյան հերոսների բնութապատկերը: Ծիրանի փողի արդար կոկորդում լեռնացած ցավի մորմոք կա, որ, վերածված մի անհուն թախծի, անվերջ կաթկթում է` երկրի հարթություններին եւ քարերի խոռոչներում դառնալով երկնաջուր: Գնդապտույտն  ամեն անգամ նայում է հնչյունների կաթիլներից գոյացած հայելուն, բայց չգիտեմ` տեսնո՞ւմ է արդյոք ինքն իրեն այնտեղ… Ծիրանի փողի մորմոքը քսվում է օդին, որից փղձկում է  անսփոփանք մնացած օդը: Ծուռ վիզը ճկած վերհուշը կախ է ընկել անզորության քղանցքից… Դեռ ծորում է ծիրանի փողը…

Ահա Հազրոն… Երաշտից հողի պես ճաքճքած սրտով ջուր է բաժանում Ձյանբերդում, մինչեւ մի օր արեւհամբույրի հույսը կամաց-կամաց փաթաթվում է նրա կարկտահար հոգուն: Ծիրանի փողից հնչյուն առ հնչյուն ալեվետում է կարոտի լույսից ծնված օրհնություն, եւ մի թավ ջերմություն լուռ հեկեկում է` աղոթքի շուրթին շուլալելով վերադարձ ու տուն: Այսպես հետզհետե խրոխտանում է ծիրանի փողի հունչը, թախիծի փոխարեն լեռնանում է հսկաների պարը, ամենուր տարածվում են հայրենի հողի կապույտ հույզերը, եւ լույս են հեղեղում ծով աղբյուրները: Ահա, խաղաղ երդիկներից ծուխը խայտալով գնում է դեպ վեր`դաշինք կնքելու երկինքների հետ. ջրակարոտ ցելերին անձրեւաօծում է անհրաժեշտ: Բակունցյան Հազրոյակերպարը մղում է համոզվելու, որ հավերժի շունչը հենց ծիրանի փողն է: 

Միջոցառման մասնակից ասմունքողները Չարենցյան անմահ տողերով շնորհակալություն հայտնեցին մեր Տեր Աստծուն, որ աշխարհում Բակունց է ծնվել եւ իր մարմարյա բառերով մեզ թողել հրաշք գրականություն, որ վայելում ենք անհագ կարոտով եւ փափագով: Հյուրերը մեծ ակնածանքով եւ զգուշությամբ ներկայացրին ակսելյան գրչի հանճարեղ մասունքներ, որոնցից ստեղծվեց բակունցաշխարհի, ակսելյան խոսքի, բառի ու բանի գունագեղ, անօրինակ ու սքանչելի եթերային պատկերասրահ: Այնտեղ տեսանք փոշու մեջ թաթախված բզեզին, միրհավին, Սոնային, Դիլան դայուն, Լառ-Մարգարին, հնագետին, ռուսաց թագավորին…Այս բոլորը պատկերներ են, որոնք զարդարել եւ հավերժ զարդարելու են հայոց արվեստը եւ այդ արվեստում`արձակի փառքը: Այս ամենը կտավներ են, արժեքներ, որոնք մնացել են ժամանակների` կալսած հարդախառը բերքը  քամուն տվող մաղի երեսին: Ասել է, թե` ժամանակների ոսկե հունդն է, որ ներծծվում է հավերժներին: 

Անդրադարձ կատարելու մշակույթը հնարավորություն է տալիս հետ նայելու եւ քննին հայացք սահեցնելու արածիդ ու չարածիդ վրայով: Միջոցառման անդրադարձը մեր առջեւ սփռեց դեպի բարձունքներ ձգվող բակունցյան գեղեցիկ, լուսահորդ ու հաստատակամ արահետներ: Եվ մենք տեսանք, թե ինչպես է Ակսել Բակունցը, հողը համբուրելով, լեռան ստորոտի բառուբանային բուրաստանները, արեւավառ խայտանքները, կարկտահար պտուղները, կայծակնահար ծառերը, անձրեւածեծ լայնախոռոչ քարերի ժպիտներն իր հոգու խորքում նրբին մասունքներ դարձնելով, երկնի հունն իր կապույտ աչքերում ծրարելով, խղճի հեգ երգը մորթող ձորերը լույսով պատելով` աշխարհից դանդաղ գնում  դեպի լեռնագագաթ` իր հետ բարձրացնելով գյուղի հեզ դեմքը, ուր ակոսվել էին մխրճված սեպերի խորը վերքերն ու նրանց սպիները: Նա գնում է դեպի ալպիական վեհություն, դեպի ամպածրար երջանկություն, աստվածաձոն միայնություն…Որտեղից միայն կարելի նայել ու հասկանալ երկնքում ճախրողի անսահմանությունն ու գետնի վրա ցատկոտողի սահմանափակությունը, զրնգուն գույների ալեկոծությունն ու ճահճի վերածված գորշության միապաղաղությունը, ծաղկահրդեհ մարգագետնի խայտանազանքն ու ծիլախեղդ  բողբոջների որբությունը, մայրամուտի շառագունեղ խրախճանքն ու այս լուսե դարում ստվերված կյանքի անարեւ տամուկ, հայացքը… 

Բակունցը բարձրանում է լեռնագագաթ եւ այնտեղից շռինդով հեղեղվում դեպի խուլ կիրճերը. այսպես տարիների կենսափորձում կոփված հայացքն է արվեստաբեմ բարձրանալուց առաջ օծվում հոգու ավազանում…Այդպես խմորվում են հույզ-ապրումները, երբ քաոսաբոհից համբառնում է ստեղծագործությունը: Այս հեղեղը գորշության ծալք-քղանցքներում գտավ դողի անհատնոմ փշուրներ: Նա ներծծվեց նաիրյան բորբ երակներում`դառնալով մի զորեղ, զուլալ պատում բնության եւ բնությունը թարգմանող արվեստի միջեւ: Այդ հեղեղը գութանաերգի արահետներում կարկատեց գոյի շունչն ու տրոփյունը, քնատ ակոսի բացխուփ աչքերից որսաց խլրտումի կայծկլտուն ցոլքերը, բնության սիրո կատարյալ գեղեցկությամբ նա փորձեց բուժել ադամագոյի հուսատ կացությունը եւ հավիտենության լույսի ստվերով դարմանել սրտմաշուկ ցավի լռությունը: Նա սեւ ցելերում մեր հորովելի սերմերը ցանեց, այնտեղ շաղ տվեց ժիր մանգաղների երգող խինդը  եւ իր էության պայծառ լույսը հաստատեց այնտեղ:«Երանի՜ այն ազգին, որ Բակունց ունի: Երանի՜ մեզ, որ կարող ենք վայելել բակունցյան բառաշխարհի, բնաշխարհի, խոհաշխարհի հմայքը եւ ապրել այդ սքանչելի աշխարհում»,- միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանի հուզիչ խոսքով:

Լիանա Սահակյան

Սիսիանի N5 հիմնական դպրոցի մայրենիի եւ գրականության ուսուցչուհի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25