Սիսիանի օդանավակայանը կվերագործարկվի

13.09.2024 18:55
987

«Սիսիան» և «Գորիս» օդանավակայանների միջև ընտրություն կատարելիս հաշվի են առնվել եղանակային պայմանները։

 ՀՀ իշխանությունը որոշել է վերագործարկել Սիսիանի օդանավակայանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«ՀՀ ՏԿԵՆ–ի և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը»,– ասված է նախարարության պատասխանում։

 

Գերատեսչությունից նաև նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանների միջև ընտրություն կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ օդանավակայաններից մեկը հանդիսանալու է նաև որպես Կապանի «Սյունիք» օդանավակայանի պահուստային օդանավակայան։

«Ընտրության ժամանակ ուսումնասիրվել են 2 օդանավակայանների եղանակային պայմանները, ինչի արդյունքում պարզվել է, որ Գորիսի օդանավակայանի և Կապանի «Սյունիք» օդանավակայանի եղանակային պայմանները գրեթե նույնն են, իսկ Սիսիանինը` անհամեմատ ավելի բարենպաստ»,– մանրամասնել են նախարարությունից:

ՏԿԵՆ–ը նախատեսում է Սիսիանի օդանավակայանը ներառել քաղաքացիական և ռազմական ավիացիայի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում:

 

Նշենք, որ սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով թռիչք կատարեց Սիսիանի օդանավակայան՝ սոցցանցի իր էջում գրելով, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար այս օդանավակայանի վերագործարկման հարցը քննարկման փուլում է:

Հիշեցնենք` հուլիսին 19–ին գրել էինք, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40