Սիսիան–Քաջարան նոր ճանապարհ․ 60 կմ արդիական մայրուղի և 54 կմ-ով կարճ ուղի

10.06.2026 11:41
557

Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագծով 60կմ երկարությամբ կառուցվելիք ճանապարհը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով։ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցմամբ կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխանող, անվտանգային նորագույն համակարգերով զինված արդիական ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան շուկաները, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա ՀՀ տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը։

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կատարվում է հողերի օտարման, փոխհատուցման գործընթաց:

Մասնավորապես, Սիսիան-Քաջարան 60կմ կառուցվելիք ճանապարհահատվածում ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք, որից 484 հողատարածք (84%) գտնվում է ծրագրի հյուսիսային հատվածում, իսկ 92-ը (16%)` հարավային հատվածում։

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով, նոր ճանապարհի ծածկը կլինի ասֆալտբետոնե։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի 27 մեծ ու փոքր կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, ավելի քան 100 արհեստական կառուցվածք:

Հիշեցնենք, որ ճանապարհը կառուցվելու է 3 լոտով՝ հյուսիսային (27.1կմ), Բարգուշատի թունելի (8.6կմ) և հարավային հատվածներ (24.2կմ)։

Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40