Սիսիանցիների դատը շարունակվում է

12.12.2014 16:05
2106

Դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստում շարունակվեց դատաքննությունը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի, նույն ՍՊԸ հաշվապահ Հասմիկ Եսայանի, քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Կարեն Դանիելյանի գործերով:

Ըստ մեղադրական եզրակացու- թյան` Արմեն Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն` կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով` խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար: Հասմիկ Եսայանին` այն բանի համար, որ աշխատելով նույն ՍՊԸ հաշվապահ, կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով` խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով գումար: Կարեն Դանիելյանին` այն բանի համար, որ հանդիսանալով Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ` պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Աղասի Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար, պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Աշոտ Գրիգորյանին էլ` այն բանի համար, որ լինելով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ` պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս:

ՀՀ օրենսդրության այս խախտումներն ու թերությունները հայտնաբերվել էին 2012-ի դեկտեմբերին Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների անցկացրած վարչական հսկողության ընթացքում ֆինանսների բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Նախապատրաստված նյութերով 2013-ի օգոստոսին հարուցվել էր քրեական գործ, կատարվել նախաքննություն:

Նիստում Աշոտ Գրիգորյանը հայտարարություն արեց եւ միջնորդություն ներկայացրեց գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատարանը որոշեց այն կցել գործին, պարզել մանրամասները ու դրան անդրադառնալ հետո: Միջնորդություն ներկայացրեց նաեւ Աղասի Հակոբջանյանի պաշտպան Համլետ Դավթյանը` քրեական գործի վարույթն Աղ.Հակոբջանյանի մասով կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` վկայակոչելով 2013թ. համաներումը: Մեղադրող Գարիկ Դանիելյանն առարկեց ներկայացված միջնորդությանը` նշելով, որ «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ մասի 2-րդ կետը Աղասի Հակոբջանյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Աշոտ Գրիգորյանը մեղադրվում է ուղղակի վաճառքով իր որդու կնոջն անօրինական կերպով հողատարածք օտարելու մեջ: Մնացած չորս հոգու մեղադրանքը կապվում է «Սիսիանի լրատու» ՍՊԸ գործունեությանը:

Բացի նրանից, որ գործը հանրության ուշադրության առանցքում է, քանի որ նրանով համայնքի ղեկավար եւ ՏԻՄ աշխատակիցներ են հայտնվել մեղադրյալի աթոռին, այն կոնկրետ մեզ համար ցավալի եւ ուշագրավ է այն բանով, որ մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է մեր գործընկերը` Սիսիանում (եւ ոչ միայն) հայտնի բազմապրոֆիլ լրագրող Արմեն Հովակիմյանը…. Գործի առավել մանրամասներին կանդրադառնանք հետագայում, սպասենք դատավճռին: Իսկ մեկ խոսքով` Արմեն Հովակիմյանը մեղադրվում է քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագրով սահմանված ծավալից պակաս քանակությամբ թերթ լույս ընծայելու, սակայն սահմանվածի դիմաց հանձնման-ընդունման արձանագրությամբ ամեն ամիս գումար ստանալու համար:

Մեղադրվողներից ոչ մեկն էլ իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանը լսեց չորս վկայի` քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչագան Միրաբյանին, քաղաքաշինության բաժնի պետ Կիմ Աղայանին, «Սիսիանի լրատու» ՍՊԸ աշխատակիցներ Աննա Ավետիսյանին («Սիսիանի ձայն» թերթի սրբագրիչ) եւ Սրբուհի Գրիգորյանին (նույն թերթի խմբագիր): Սրբուհի Գրիգորյանը եւ Աննա Ավետիսյանը, նշելով` որ «լեզուներն էլ չի պտտվում» Արմեն Հովակիմյանին մեղադրյալ կոչել, փաստեցին նրա անձնական բարոյական բարձր հատկանիշները, անձնուրաց աշխատանքը ՍՊԸ-ում, անվճար մի շարք պարտականությունների համադրումը, իր սեփական տեխնիկան այնտեղ օգտագործելով` ամեն կերպ խմբագրության աշխատանքին նպաստելը: Հայտնելով, որ իրենք ստեղծագործական եւ ոչ թե ֆինանսական հարցերով են զբաղվել, բայց փոքր կոլեկտիվ են եւ, մեկ սենյակում աշխատելով, տեղյակ են ընդհանուր գործերից, նրանք գիտեին, որ պակաս տպագրված օրինակների պատճառը ֆինանսների սղությունն է եղել: Իսկ Արմեն Հովակիմյանը, նրանց վկայությամբ, ջանք չի խնայել ՍՊԸ-ի ֆինանսական տարին մի կերպ փակելու համար…

Փակագծերում նշենք, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում չի խոսվում մի փաստի մասին. «Սիսիանի լրատու» ՍՊ ընկերության լրատվական գործունեությունն իր մեջ ոչ միայն թերթի հրատարակում, այլեւ հեռուստաընկերության գործունեություն է ներառում: Եվ եթե անգամ թերթի տպագրությունը պակաս ծավալ է ունեցել, նույն աշխատակազմը փաստացի լրատվական ծառայություն է մատուցել, եթեր է հեռարձակել հեռուստահաղորդումներ եւ աշխատավարձ ստացել դրա համար…
Վերջում դատարանն անդրադարձավ բացակա վկաներին` որոշելով նրանց բերման ենթարկել, իսկ եթե պարզվի, որ նրանք հանրապետությունում չեն, հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25