ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Վերականգնենք համատեղ աշխատանքի նախկին տեմպը» Տարածքային կառավարում

11.10.2014 16:47
2570

Հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց իր վերանշանակումից հետո առաջին մարզխորհրդի նիստը:

Առաջին ելույթ ունեցողը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վոլոդյա Գրիգորյանն էր, ով խոսեց մարզում գյուղատնտեսական համատարած հաշվառման էության ու դրա անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Այն անց է կացվում ողջ հանրապետությունում տասը տարին մեկ անգամ եւ այս տարի կիրականացվի հոկտեմբերի 11-31-ը: Դրա համար ստեղծվել են համապետական եւ մարզային հանձնաժողովներ: Սյունիքի մարզում կազմավորվել են 6 հաշվառման եւ 243 հաշվային տեղամաս: Դրանք նաեւ մարդկանց ապահովել են ժամանակավոր աշխատանքով. ձգտել են ընդգրկել հիմնականում գյուղական համայնքի բնակիչների, ովքեր այժմ համապատասխան ուսուցում են անցնում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանն անդրադարձավ Սյունիքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին ու խնդիրներին: Արթուր Հարությունյանը նշեց, որ սեպտեմբերին Սյունիքում պիտի բացվեր ՀՀ-ում 2-րդ մարզային ճգնաժամային կենտրոնը: Արդեն վերանորոգվել եւ պատրաստ է համապատասխան տարածքը, սակայն ֆինանսների բացակայության պատճառով ուշանում է սարքավորումների ձեռքբերումը: Դրա բացումից հետո Սյունիքում կգործի նաեւ 911 ծառայությունը, որին կարող են զանգահարել մարզի բոլոր տարածքներից. հիմա այդ զանգերն ընդունում եւ մարզային փրկարարական ծառայությանն են փոխանցում մայրաքաղաքից, որի պատճառով արձագանքը հաճախ ուշանում է:

Նշելով, որ երաշտի պատճառով այս տարի հրդեհների դեպքերը բավականին շատ էին, Ա.Հարությունյանը հայտնեց, որ հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է 2015-ից ստեղծել հրշեջ կամավորական-փրկարարական շարժում եւ մինչ մասնագետների տեղ հասնելը հրդեհներին արագ արձագանքելու համար համայնքներում ունենալ հրդեհաշիջման հենակետեր: Դրանք ներկայումս փորձում են ներդնել Գորայք, Շինուհայր, Շիկահող համայնքներում: Ոլորտի խնդիրներից վարչության պետը նշեց համայնքներում հակահրդեհային հիդրանտների բացակայությունը (որոնցից հրշեջ մեքենաները պետք է ջուր լիցքավորեն), պատերազմական վիճակների համար կարեւոր ազդարարման համակարգի` լարայինից բջջայինի անցման անհրաժեշտությունը, բնակավայրերում ապաստարանների խիստ սակավ քանակը:
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքման ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թադեւոս Ղազարյանը: Իսկ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը ներկայացրեց 2014-ի բերքահավաքի արդյունքները, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքներին բաշխված պարարտանյութի, սերմացուի եւ դիզելային վառելիքի գումարների հավաքման ընթացքն ու խնդիրները: 

Ի դեպ, մարզպետ Սուրեն Խաչատրյանը զարմանքով էր նկատում, որ յուրաքանչյուր ելույթից հետո հավաքվածներից ոչ ոք հարցեր չուներ զեկուցողներին. «Մի՞թե բոլորիդ մոտ ամեն ինչ կարգին է…»:

Անդրադառնալով Ս.Թանգյանի հնչեցրած թվերին, թե ստացած սերմացուի դիմաց գյուղացիներից դեռեւս չի հաջողվել հավաքել 22 մլն դրամ գումար` մարզպետը հետաքրքրվեց գյուղապետերից` ինչու չեն հողագործները վճարում, եթե արդեն հավաքել ու իրացրել են հացահատիկը, եկամուտ ստացել, այդ ժամանակ միայն բողոք լսվեց, թե ալրաղացներն այժմ ցորեն չեն մթերում: Սուրեն Խաչատրյանը հանձնարարեց գյուղվարչության պետին ուսումնասիրել հարցը, հորդորել մթերողներին ցորեն ընդունել մարզի գյուղացիներից ու իրեն ներկայացնել չընդունողների ցանկը:
Մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն իր ելույթում պատմեց մարզի համայնքներում 2014թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության, հայտնաբերված խախտումների եւ խնդիրների մասին:

Սյունիքի եւ Շաքեի գյուղապետերն էլ անդրադարձան այդ համայնքներում գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին, համայնքային բյուջեների կատարմանը, ընթացիկ տարում կատարած աշխատանքներին ու առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներին:

Եզրափակելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ ինքը համայնքների եւ մարզային ենթակայության կազմակերպությունների հետ ունի բավականին երկար տարիների աշխատանքային փորձ, բոլորը ծանոթ են իր աշխատանքի ռիթմին եւ կոչ արեց շարունակել աշխատել նախկին տեմպերով: Նա վրդովմունք հայտնեց վարչական ստուգումների արդյունքում համայնքներում հայտնաբերված խախտումների, համայնքների բյուջեների չկատարման, որոշ հարկատեսակների գծով համայնքներում զրոյական մակարդակի համար եւ կոչ արեց մինչեւ հոկտեմբերի 20-ը հավաքել սեփական եկամուտները` հնարավորինս հասցնելով 100 տոկոսի: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց բոլոր համայնքապետերից լսելու համայնքների խնդիրների մասին:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01