Սոցցանցերում անհանդուրժողականությունը, վիրավորանքը վտանգավոր աստիճանի են հասել․ Արման Թաթոյան. Tert.am

06.06.2019 17:31
1131

Առհասարակ բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ և այլն ինձ համար խիստ անընդունելի ու դատապարտելի երևույթներ են։ Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նման տեսակետ հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի, հետագայում ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի միջադեպերի հետ կապված։

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ պետությունը նման իրավիճակներին պետք է շատ խիստ ու ժամանակին գնահատական տա։

«Կառավարության նիստում հնչեց այդ հարցը, վարչապետն էլ բարձրաձայնեց խնդիրը, ես էլ նշեցի, որ կարևորում եմ պետության կողմից ժամանակին տրված գնահատականը։ Գիտեմ, որ իրավապահ մարմիններում այս գործերի վերաբերյալ վարույթներ կան հարուցված։ Հրանտ Մարգարյանի և մյուս գործերով պետք է լրացուցիչ հարցումներ ուղարկենք, որ հասկանանք, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտված հանգամանքներն ինչին էին վերաբերում»,- ասաց նա՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ պետք է պաշտպանվեն խոսքի ազատության իրավունքը։

Սակայն Բագրատյանին նաև հետաքրքրում էր, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի կանխարգելվի բռնության դեպքերը։ Ի պատասխան պատգամավորի՝ Արման Թաթոյանը նշեց, որ միջոցառումները տարբեր են։ Թաթոյանի խոսքով՝ իրենք շատ պահանջկոտ են նաև իրավապահ համակարգի նակատմամբ։

«Եթե խոսեմ շատ ավելի լայն իմաստով, ապա կան իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Կարծում եմ՝ այսօրվա  բռնության դեպքերին ազդում է սոցիալական ցանցերում առկա լարված ֆոնը, իրականում, շատ մեծ է անհանդուրժողականությունը, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը։ Մենք նաև մեր լրագրող գործընկերների հետ ենք աշխատում, որ վիրավորական մեկնաբանություններ հեռացնեն, որ այնպիսի վերնագրեր ընտրվեն, որը շատ էմոցիաներ չառաջացնի և այլն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան էլ խոսեց որպես նախկին լրագրող։

«Մեր լրատվամիջոցներն ուղղակի հնարավորինս կոռեկտ են, իսկ ատելության քարոզը սփռված է սոցիալական ցանցերում։ Որպես ԵԽԽՎ պատվիրակ՝ պետք է նշեմ, որ վերջին նիստերին վեհաժողովում քննարկվում է սոցիալական ցանցերում ատելության, բռնության քարոզն օրենսդրորեն կարգավորելու հարցը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40