ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

11.12.2020 14:03
6548

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Ներկա էին նաև համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ։

Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ դժվարին պահին հայրենիքին նվիրվածության համար։ Այնուհետև, անդրադառնալով նոր մարզպետի նշանակման չափորոշիչներին, նախարարն ասաց․ «Յուրաքանչյուր բախտորոշ ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ունի, և պարոն Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս՝ ելել ենք այն փաստից, որ Սյունիքն առավել առանձնահատուկ է իր սահմանային լինելով ու այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հասկանում է պահի կարևորությունը և մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Մ․Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, իսկ նորանշանակ մարզպետին շնորհավորելով՝ կոչ արեց յուրաքանչյուրին այս կարևոր փուլում լինել նրա ու հայրենիքի կողքին։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ վստահության համար, նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն ամեն ինչ անելու է այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը նույնպես շնորհավորեց Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնեց պարոն Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։

 

Սյունիքի մարզպետարան

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55