Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք. վարչապետն արձագանքել է զինծառայողների դիմումին

17.12.2018 19:11
1536

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով իրեն դիմած զինծառայողների նամակին, որում զինծառայողները խնդրում էին վարչապետից ներում շնորհել իրենց ծառայակցի մորը` Հասմիկ Սարգսյանին, ով 6,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը 4 երեխայի մայր է։ Նա 10 հազար դրամի գողության համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման։ Սարգսյանը նշել էր, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ երեխաներին նույնիսկ կերակրելու գումար չուներ։ 

ՀՀ վարչապետը գրել է.

«Ստորեւ բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ եւ ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանը ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ:)

  1. 2015 թվականի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո:
    Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
  2. 2016 թվականի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել:
  3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան եւ դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

26 հունիսի 2018թ.

Ո Ր Ո Շ Ե Ց

Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել` 01.12.2015 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 29.04.2016 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, եւ ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի կրման սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչեւ սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ընդունել է վարույթ»:

armtimes.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40