Սպասված իրադարձություն Կապանում

26.12.2025 20:44
2232

Դեկտեմբերի 26-ին Կապանի Շինարարների թաղամասում հաճելի իրադարձություն էր՝ բնակարանամուտի արարողություն։

Քույր ու եղբայր Դիանա և Դավիթ Ալեքսանյանները բնակարան ունեցան։ Նրանք ծնողազուրկ են, Դիանան վարսահարդարի, իսկ Դավիթը խոհարարի մասնագիտություն են ստացել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում ու բնակվում էին կրթօջախի հանրակացարանում։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մի հանդիպման ժամանակ նրանցից հետաքրքրվել էր, թե ի՞նչ կցանկանային, նրանք պատասխանել էին՝ բնակարան։

Ինչպես հայտնեց «Կապան» հիմնադրամի տնօրեն Անժելա Ալեքսանյանը, բնակարանը գնվել է 17 մլն 550 հազար դրամով, որից 3,5 մլն դրամ հանգանակվել է «Կուրկուտի փառատոնի» ընթացքում, իսկ մնացած մասը նվիրատվություններ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատների, «Աժդանակ» ՍՊ ընկերության և այլ կազմակերպությունների կողմից։

Շինարարների թաղամասի թիվ 13 շենքում գտնվող բնակարանը ճաշակով վերանորոգվել է, կահավորվել, իսկ կենցաղային գույքը ձեռք է բերվել Կապան համայնքի ավագանու «Շանթ» դաշինքի միջոցով։

Շնորհավորելով Դիանային և Դավիթին՝ բնակարան ունենալու սպասված իրադարձության առիթով՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը խորհրդանշական համարեց, որ հենց Ամանորի շեմին է տեղի ունենում բնակարանամուտի արարողությունը, որ նոր տարին պիտի դիմավորեն իրենց տանը։

Այնուհետև հնչեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքի խոսքեր։

Վահրամ Օրբելյան

 

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37