Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ավելացնել պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնությունը:
Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշեց. «Մեր վեջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները եւ սպայական անձնակազմը օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից: Խոսքը սրտի, գլխուղեղի եւ այլ թվով 16 վիրահատությունների մասին է: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք այս որոշումով շտկել: Նրանք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԻՆ աշխատակցներ եւ նրանց բոլոր ծնողները»:
Նա հարցրեց Արսեն Թորոսյանին, թե արդյոք սրա մեջ ներառվում են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, թե կան բացառություններ, ինչին նախարարն արձագանքեց. «Գրեթե բոլոր: Օրինակ, եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է կատարվելու, պրոթեզի գումարը հատկացնում է հիվանդը, նաեւ ատամնաբուժական ծառայությունների մասով չի փոխհատուցվում»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ եւ ցավոք, երբ որեւէ բան պետպատվերից դուրս է մնում, մարդիկ ընկալում են, որ պետպատվերը իրականում չի գործում: