«Սպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղթը կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները».Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

07.08.2025 21:48
408

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։

Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝  ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։ 

yerkir.am

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30