Այսօր հայ կինոյի օրն է․ փաստեր հայ կինոյի մասին

16.04.2026 17:12
469

Ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը։

Փաստեր՝ հայ կինոյի մասին

  • Հայկական կինոարվեստը սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։
  • Հայաստանում կինոթատրոնները բացվել են 1924 թվականից՝ Երևանում, Ղարաքիլիսայում (այժմյան Վանաձորը), Նոր Բայազետում (այժմյան Գավառը), Ստեփանավանում։
  • 1935 թվականին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն», որի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։
  • Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել։
  • Իսկ 1960-ականներին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։ Նկարահանվել են «Նվագախմբի տղաները», «Տժվժիկ» և այլ ֆիլմեր։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, ուրիշներ։
  • Հայկական կինոյի նոր փուլը սկզբնավորվել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխարհային առաջադեմ կինոարվեստի ոճաբանական ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։
  • Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում։
  • Անկախության առաջին տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել է 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է։ Հայկական կինոյի ավանդական հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» (1991), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992), Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» (1992), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991) և «Աղետ» (1993), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000) և այլ ֆիլմեր։
  • Անկախության 2-րդ տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել է մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։
  • Վերջին շրջանում նկարահանվել են «Սպանված աղավնի» (ըստ Նար-Դոսի, 2008), «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու, 2010, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) և այլ գեղարվեստական կինոնկարներ, նաև մի շարք հեռուստասերիալներ։
  • 2004 թվականից անցկացվում է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը։
     

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10