Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել

22.03.2023 15:05
914

 ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն ՔըրբինԱդրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոն Քըրբին այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք երկրի համաևր մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը։

Հարցին ի պատասխան՝ Ջոն Քըրբին ասել է․ «Ես կասեմ այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Մենք կողմերին դեէսկալացիայի կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։

ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40