Սպիտակի երկրաշարժի մասին գրքում ներառված է 120 լուսանկար, 50-ից ավելի քարտեզ

09.11.2018 17:02
1289

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված «Սպիտակ 1988. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարարիպաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, թե ինչ կորուստներ է պատճառել երկրաշարժը հայ ժողովրդին:

«Ավերվեցին մեր երկրի շեն քաղաքները, բնակավայրերը, Գյումրին, որը մշակութայինմայրաքաղաքն է, որը երկրորդ քաղաքն է: Առանձնահատուկ Գյումրու մասին եմ շեշտում՝չմոռանալով նաև մյուս բնակավայրերը, բայց Գյումրին կորցրեց իր երբեմնի հմայքը»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Երկրաշարժի մասին պատմող անգլերեն և հայերեն գրքում հեղինակ Սերգեյ Նազարեթյանըփորձել է ցույց տալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել 30 տարի առաջ, և ինչ է պետք անել, որպեսզի հետագայում նման աղետներ չլինեն:

«Գիրքը գիտահանրամատչելի է: Ես փորձել եմ ավելի շատ ցույց տալ, թե ինչ սխալներ ենթույլ տրվել ու ինչ անելիքներ ունենք, որպեսզի հետագայում խուսափենք նմաներկրաշարժերի հետևանքներից: Ավելի մեծ տեղ է տրվել դիդակտիկ նյութերին, նկարներին, դիագրամներին ու այլ տվյալների: Գրքում ներառված է 120 լուսանկար, 50-ից ավելիքարտեզ, և բազմաթիվ փաստական այլ տվյալներ, որոնք արտացոլում են սեյսմիկ վտանգիգոտիները»,- նշեց Նազարեթյանը:

Նա նկատեց, որ այս գիրքն իր բնույթով եզակի է, քանի որ երկրաշարժերի վերաբերյալ նման ծավալով գիրք երբևէ չի հրատարակվել:

armenpress.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11