Սրբազան պատերազմի հրամայականն է՝ Սյունիքի ամեն մի բնակավայրում ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ

19.10.2020 16:22
22127

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է հերոսական մարտեր մղել ադրբեջանաթուրքական, ահաբեկչական զորքերի դեմ: 
Մեր զինվորների ու սպաների անօրինակ սխրանքների եւ կյանքի գնով թշնամին չի կարողանում հասնել իր նպատակադրած ցեղասպան ծրագրի իրագործմանը:
Ստեղծված լարված իրավիճակում, երբ ռազմաճակատի գիծն անընդհատ փոփոխություններ է կրում, հայոց զինված ուժերին առավել գործնական աջակցություն ցույց տալու անհրաժեշտություն է առաջացել: 

Այդ առումով ծանրակշիռ քայլ կլինի Սյունիքի մարզի ամեն մի բնակավայրում ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը, որում կընդգրկվեն առաջին հերթին ֆիզիկական եւ մարտական որոշակի պատրաստություն ունեցող տղամարդիկ: Նաեւ նրանք, ովքեր ի վիճակի են մասնակցելու ամրաշինական աշխատանքների:

Ինչո՞ւ է կարեւորվում ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումն ըստ բնակավայրերի:

Նախ՝ Սյունիքի պատմության ամենավճռական պահերին՝ լեգենդար Անդոկ իշխանի օրերից մինչեւ առասպելական Մելիք Հայկազն 2-րդ, մինչեւ Դավիթ Բեկ եւ Մխիթար Սպարապետ, Զորավար Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի օրերից մինչեւ Վազգեն Սպարապետ, կանոնավոր զորագնդերի հետ կողք-կողքի ստեղծվել են ժողովրդական աշխարհազորային ջոկատներ կամ որ նույնն է՝ ինքնապաշտպանական ջոկատներ, առանց որոնց անհնարին կլիներ դարերի քառուղիներով Սյունիքի հերոսական ընթացքը:

Մեր նախնիների այդ ավանդույթն այսօր էլ պահանջված է, ինչպես բոլոր ժամանակներում:

Մյուս կողմից՝ բարեբախտաբար մեր շարքերում են 1990-ականների սյունիքյան ինքնապաշտպանական ջոկատների առյուծաբաշ տղերքը, որոնց սխրանքների շնորհիվ թուրք-ազերին ջարդ կերավ Արցախյան առաջին պատերազմում, եւ օտարի լծից ազատագրվեց հայոց Արցախը: Այդ առյուծ տղերքի փորձը, իմացությունը, նաեւ տեղանքին քաջատեղյակությունն անգերազանցելի ու բացառիկ օգնություն եւ ռեսուրս են երիտասարդների համար: 

Մեր 18-20 տարեկան փառապանծ պատանիներն ավելի վստահ կգործեն՝ իրենց կողքին տեսնելով փորձառու նվիրյալներին՝ ավագ սերնդից:
Մի խոսքով՝ մարզի ամեն մի բնակավայրում ինքնապաշտպանական ջոկատ ստեղծելն օրվա հրամայականն է: Եվ մենք պետք է դրան հասնենք շատ կարճ ժամանակահատվածում:

Հավատացեք, դրա համար որեւէ համայնքապետի, պատգամավորի, ներկա եւ նախկին իշխանավորի, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի, տեղական օլիգարխի, իրավապահ մարմինների պատասխանատուների կոչի եւ հորդորի կարիքը որեւէ մեկը չունի, քանզի մեր սրբազան հողն է վտանգված, իսկ դրանից առավել կոչ չկա եւ չի կարող լինել մեզանում: Ավելին` առաջին հերթին այդ մարդկանց ինքնապաշտպանական ջոկատներում տեսնելու պահանջարկ եւ հրամայական կա, այլապես մեր սրբազան պատերազմը Հայրենական չի կոչվի, այլապես մեր ժողովուրդն իրեն վերստին խաբված կզգա:

Խոնարհումի արժանի է Սյունյաց աշխարհի բազմաթիվ դուստրերի պահվածքը. պատերազմի առաջին իսկ օրերից նրանք կամավորական ջոկատներում են. մեր հրաշալի այդ դուստրերի վարքը, անշուշտ, ընդօրինակման ու գնահատանքի արժանի է:

Մենք հույս ունենք, որ զինվորական իշխանություններն ինքնապաշտպանական ջոկատներին ոչ միայն կզինեն համապատասխան զենքով ու զինամթերքով, այլեւ մասնագետների կողմից վարժանքներ կկազմակերպվեն նրանց համար:

Վստահ ենք եւ համոզված, որ նորակազմ ինքնապաշտպանական ջոկատները գործնական ավանդ կբերեն մեր սրբազան պատերազմում, որ պարտադրվել է հայոց դարավոր թշնամու կողմից:

Հ.Գ. 
       

Կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատներին՝ առանձին-առանձին, կանդրադառնանք հետագա հրապարակումներում:
                                                                            
                                                                                                             

  Սամվել Ալեքսանյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38