Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ

28.07.2021 18:00
5656

Որպես վերնագիր օգտագործված խոսքի հեղինակը Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհն է:

Սպարապետի այդ մարգարեությունն էին կարգախոս ընտրել «Հայրենիքի պաշտպան» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Գոռ Գրիգորյանը եւ «Արմ լազեր վառ»-ի հրահանգիչ Արտավազդ Վարդանյանը՝ 2021 թ. հուլիսի 26-ին Գորիսում կազմակերպելով «Լազեր թագ» ռազմամարզական խաղը:

Լայն հանրությանը դեռեւս անծանոթ անվանումով այդ խաղը, ինչպես պարզվեց, հրաշալի ռազմամարզական միջոցառում էր դեռահասների համար:

Խաղի անցկացման վայր էր ընտրվել Գորիս քաղաքի արեւելյան եզերքին գտնվող անտառը՝ հեռուստաաշտարակի հյուսիս-արեւելյան մասում կամ, ինչպես գորիսեցիներն են անվանում, Պորտատու բլրի հյուսիս-արեւելյան հատվածը:

-Նպատակ ենք ունեցել խաղի ընթացքում օգտագործել տեղանքի հնարավորությունները՝ անտառ, լեռնային պայմաններ, դարուփոսեր, բարձունքներ,-ասաց Արտավազդ Վարդանյանը:

Խաղին մասնակցում  էին Գորիսի քաղաքային մանկապատանեկան դպրոցի տասը սան (դպրոցի տնօրեն՝ Գարիկ Գյուլամբարյան):

«Հայրենիքի պաշտպան» ռազմահայրենասիրական ՀԿ-ն վարժանքի վայր էր բերել շարժական մի ամբողջ զինանոց՝ ամենատարբեր զենքերի ու տարատեսակ ականների նմուշներով, թռչող սարքով, առաջին բուժօգնության պարագաներով: Դրանք ռուսական «Լազեր վառ» ընկերության արտադրած նորագույն տեխնիկական միջոցներ են՝ իրական զինատեսակների  մակետների վրա հիմնված:

-Մեր ունեցած ուսումնական զինանոցով միանգամից կարող ենք անցկացնել խաղ 30 հոգու մասնակցությամբ,-հավաստեց Արտավազդ Վարդանյանը:

Ուսուցողական մարտավարական պարապմունքը սկսվեց Արտավազդ Վարդանյանի հանգամանալից հրահանգներով:

Այնուհետեւ իրականացվեցին մի շարք ուսուցողական «օպերացիաներ»՝ մարտական դրոշի պաշտպանություն, խումբը՝ պաշտպանություն իրականացնելիս, խումբը՝ հարձակվելիս:

Հաճելի էր տեսնել, թե ինչպես են 8-16 տարեկան երեխաները կողմնորոշվում խիտ անտառում եւ իրականացնում «պաշտպանություն», «հարձակում»:

Ռազմամարզական այդ խաղի նախաձեռնողը «Հայրենիքի պաշտպան» ռազմահայրենասիրական ՀԿ-ն էր, որի նախագահ Գոռ Գրիգորյանը պատասխանեց հետաքրքրող մի քանի հարցի:

-Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Բերձորի աշխարհազորի հրամանատարի տեղակալն էի, ներկայումս՝ «Հայրենիքի պաշտպան» ջոկատի հրամանատար. քանիցս ականատես եմ եղել, թե ինչպես են մեր մարտական ընկերները խուճապահար նահանջում, քանի որ զենքին չէին տիրապետում ու այդպես էլ եկել էին կրակագիծ,- ասաց Գոռ Գրիգորյանը:-Ամոթալի այդ վիճակն է, որ մեզ մղեց կոնկրետ քայլի՝ երեխաների եւ պատանիների շրջանում  կազմակերպել ռազմամարզական խաղեր:

Ըստ Գոռ Գրիգորյանի՝ «Յուրաքանչյուր հայ տղա պիտի կարողանա կրակել, օգտագործել տարբեր տեսակի զենքեր: Տա Աստված, որ այդ հմտությունները կիրառելու կարիք չլինի, բայց պետք է պատրաստ լինել…»:

Խաղը, որպես ռազմամարզական ուսուցման ձեւ, առաջին անգամ էր կազմակերպվում Սյունիքում, ինչի համար էլ փոքրաթիվ մասնակիցներ էին ընդգրկված:

Կարծում ենք՝ «Լազեր թագ» մարտավարական խիստ պահանջված խաղը տարածում կգտնի մարզում:

Կարծում ենք նաեւ՝ հայրենասիրական այդ ձեռնարկումը կարժանանա Սյունիքի մարզպետարանի, մարզի համայնքային իշխանությունների, կրթական հաստատությունների, ինչպես եւ գործարար հանրության ուշադրությանը:

Ավելի անկեղծ՝ առայժմ մեր կրթական-դաստիարակչական զինանոցում չունենք մանկապատանեկան ռազմամարզական այնպիսի խաղ կամ ծրագիր, ինչպիսին «Լազեր թագն» է:

Ուստի եւ արժեր նպաստել այդ խաղի (ծրագրի) տարածմանը՝ հանուն աճող սերնդի ռազմահայրենասիրական եւ ֆիզիկական դաստիարակության:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40