Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ. արցախցի մայոր

11.07.2024 17:51
751

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները:  Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ: Պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վրդովմունքն արտահայտելով ասաց. « Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ»:

 Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը կազմված էին Արցախի պաշտպանության բանակից և այն բանակային կորպուսներից, որոնք գտնվում են անմիջապնորեն ՀՀ ՊՆ-ի ղեկավարության ներքո. «Արցախի պաշտպանության բանակն, ըստ էության, կազմում էր Հայաստանի զինված ուժերի սիրտը, որովհետև ամենից մեծաքանակն էր, ամենամեծ ուշադրությունը ՊԲ-ի վրա էր»:

 «ՊԲ-ն հիմնական հարվածի ուղղության վրա էր, ամենավտանգված տեղամասն էր, դրա համար ՊԲ զինծառայող լինելը մի քիչ ավելի պատվաբեր էր համարվում: Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք իրենց ժամկետային ծառայությունն անցել են Արցախի ՊԲ-ում, իրենք իրենց ծառայության ժամկետն ավելի պատվով ու փառքով են նշում:  Հիմա եթե մենք մեր սպաների ծառայությունն արհամարհում ենք, հետագայում կարո՞ղ է օրենք հանեն եւ այդ զինվորների երկու տարվա ծառայությունը համարեն զրո:

Այսինքն համարվի, որ նրանք պարտադիր զինծառայություն չեն անցել, քանի որ դա անցել են Արցախի ՊԲ-ում… Այստեղ բոլորը պահեստազորի սպաներ են: Մենք հիմա բազում դժվարությունների առջեւ ենք՝ վարձու բնակարաններ, աշխատանքի փնտրտուք, երեխաների ուսում: Այս ամենը սոցիալական խնդիրներ են, բա մենք առնվազն 20-ամյա ծառայություն ենք անցել, որ հետագայում դրա դիմաց մեզ վարձատրեն: Ես ուսում եմ ստացել Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, այնտեղ կնքել եմ պայմանագիր, որ այսքան ծառայության դիմաց անցնելու ես թոշակի: Ես իմ ծառայությունն անցել ու ավարտել եմ պատվով, կրթվել եմ պատվով: Հիմա մեր 20 տարվա ծառայությունը դարձել է զրո, ինչո՞ւ եք արհամարհում մեր ծառայությունը: Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ»,- ասաց նա:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34