Ստեղծագործում են դպրոցականները. Սաթենիկ Ավետիսյան

08.02.2022 17:39
2138

Սովորում է Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Վերջերս մասնակցել է լրագրության դասընթացների և աչքի ընկել հետաքրքիր առաջարկներով ու դեպքերի յուրօրինակ վերլուծությամբ:

Շատ ու բազմազան նախասիրություններ ունի, երաժշտասեր է, նվիրյալ ընթերցող, փորձում է ստեղծագործել թե՛ արձակ, թե՛ չափածո:

 Նրա «Ես մի շիվն եմ իմ հողի» բանաստեղծությունը՝ ստորև:

***

Բարև՛, Հայաստա՛ն, ե՛ս եմ՝ քո որդին,

Ե՛ս, որ ծնվել եմ քո մի բուռ հողից,

Ես, որ սնվել եմ քո բարիքներով,

Ես, որ ապրել եմ քո տաքուկ գրկում, 

Որ մեծացել եմ՝ աչքերս հառած 

Քո ջինջ Մասիսի հավերժ ձյուներին,

Կռվել եմ քեզ հետ, ապրել, արարել,

Քո անհուն սրտի մի զարկն եմ դարձել…

Ու երբ թշնամին անկարգ խմբերով

Համարձակվել է դեմքդ տրորել,

Այդ այրող ցավից ես էլ եմ այրվել…

Երբ արյունարբու, ժանտ հրոսակը 

Ճարակ է դարձրել քո լի շեները,

Քեզ հետ միասին ե՛ս եմ մխացել…

Իսկ երբ հավաքվել, ոտքի ես կանգնել,

Որ հանդիմանես քո բաժին բախտին,

Ես ծառս եմ եղել, բարձր գոռացել,

Արդար գանգատդ հասցրել երկինք…

Երբ հուսահատվել և քիչ էր մնում անդունդ գլորվես,

Ես եմ քո ձեռքից բռնել ու փրկել:

Ու երբ ապրել ես, ես էլ եմ ապրել,

Հին, խոր վերքերդ ծաղկունքով լցրել…

Ես քո մի շիվն եմ, իմ մա՛յր Հայաստան,

Ու թե կյանքս տամ՝ քեզ պաշտպանելով,

Նորից կընձյուղվեմ ու հավերժ կապրեմ միայն քեզանով:

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53