Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում իր հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է. ԱՀ նախագահ

09.08.2023 14:30
716

Ադրբեջանական կողմը, փորձելով քողարկել իր ցեղասպանական մտադրությունները, առաջարկում է կեղծ այլընտրանքներ՝ իբր թե մեղմելու իր իսկ ստեղծած հումանիտար աղետը։

Այս մասին օգոստոսի 8-ի հրատապ ուղերձում նշել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ դիմելով  միջազգային հանրության դերակատարներին: 

«Ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակը, որից դուրս գալու համար Արցախին խիստ անհրաժեշտ է ինչպես միջազգային մարդասիրական, այնպես էլ քաղաքական աջակցություն, ուղիղ հետեւանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ժողովրդի փաստացի պաշարման։ Ադրբեջանն այսպիսով փորձում է պատրանք ստեղծել, թե Արցախը կենսունակ չէ և կախված է արտաքին օգնությունից։ Իսկ օգնության տրամադրման պարտադրվող առաջարկով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են Արցախը եւ նրա ժողովրդին հպատակեցնել իրենց, ինչպես նաև կախվածության մեջ դնել Ադրբեջանից»,-շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, մոլորության մատնվել պետք չէ. Ադրբեջանից Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների առաջարկն Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրականացման ևս մեկ միջոց է, որը կհանգեցնի նրա կամքի պարտադրման, մարդկային արժանապատվության չարամտորեն ոտնահարման և Արցախի ժողովրդին Ադրբեջանին հպատակեցնելու այլ հանցավոր վերջնարդյունքների։ Նման քայլերով Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում կանխել Արցախի բնականոն զարգացումը և ժողովրդի կենսամակարդակի բարելավումը։

Ուղերձում Նախագահը փաստել է, որ  Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց նպատակն Արցախի բնիկ հայ ժողովրդին հայրենիքից վտարումն է։ Ըստ այդմ՝ հակամարտության ենթադրյալ կարգավորման տեսլականի եւ դրա հիման վրա ներկայացվող առաջարկների փաթեթի առաջ քաշմամբ Ադրբեջանը փորձում է բանակցություննների շղարշի տակ քողարկել իր ցեղասպանական մտադրության իրացման այս նոր ճանապարհը։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում»,-ասաց Արայիկ Հարույունյանը՝ նշելով, որ բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին։ Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետևանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը, սակայն, մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից։

Արցախն իր հերթին մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ կենսունակ և առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության և հավասարության համընդհանուր սկզբունքներին։

«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի վրա։ Այլապես, առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,-շեշտել է Նախագահ Հարությունյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40