Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. Զատուլին

31.07.2025 17:31
625

Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները Այվազովսկու ծննդյան օրը ապամոնտաժել են նրա հուշարձանը։

«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական արարք է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած՝ հիմարություն է և անխելքություն։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում։ Հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ «փառահեղ» մարտիկները, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի քանդմամբ։ Այս պահին նրանք արդեն հասցրել էին պղծել ծնունդով Չարդախլու հայկական գյուղից խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, և բռնել են կրոնական հուշարձանների քանդման կուրս՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր», – ասել է պատգամավորը։

Զատուլինն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով մշակվում է տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների իբրև թե ոչ հայկական ծագման մասին. խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է, մանրամասնել է նա։

«Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», – եզրափակել է Զատուլինը։

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34