Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել. քաղաքական ուժերն ընդլայնված կազմով հրատապ խորհրդակցություն են հրավիրել

29.08.2023 13:14
717

Օգոստոսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետում Արցախի Հանրապետության քաղաքացիների առեւանգումից հետո Ստեփանակերտում տեղեի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք, որի պահանջով քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ`խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։

Շուրջ 5 ժամ տեւած խորհրդակցությունից հետո, կեսգիշերն անց ԱԺ շենքի առջեւ հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանելու դուրս եկավ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նախ փոխանցեց,որ լավ լուր ունի ապօրինի անցակետից առևանգված տղաների ճակատագրի մասին, գրում է,ինչի մասին կհայտնի նրանց ծնողներին։ Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։

Нет описания.

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»,-փաստեց Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով հացի սղության խնդրին Հանրապետության նախագահը նշել է, որ այն շուտով կկարգավորվի։ Այդուհանդերձ հավաքվածները վանկարկել են, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ հայրենի հողում իրենց ապրելու եւ ապագան կառուցելու։

Ինչ վերաբերում է որոշ անձանց պահանջներին Լաչինի միջանցքը բացելու և հեռանալու վերաբերյալ, Նախագահի խոսքով, հանրային լայն պահանջի դեպքում ցանկացողներին միջանցք կտան։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34