Ստեփանակերտում տեղի է ունեցել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման եւ բացման արարողությունը

08.04.2019 17:29
1519

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման եւ բացման պաշտոնական արարողությունը:

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, որից հետո իր ձեռամբ մատուցել է առաջին պատարագը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն իր օրհնանքը եւ հայրապետական մաղթանքն է հղել համայ հայությանը: 

Նա ասել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից եկել են ավետման տոնի այս խորախորհուրդ օրն իրենց օրհնությունն ու գնահատանքը փոխանցելու արցախահայ հայորդիներին եւ կիսելու հոգեւոր խնդությունն ու խանդավառությունը Ստեփանակերտի նորակառույց Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման առիթով:

«Արցախի գողտրիկ երկրամասում վեր խոյացած հայոց հավատքի նոր վկայականի հիմնարկեքը մենք կատարեցինք 2006 թվականին՝ հավատով, որ Աստված միշտ մեզ հետ է եւ ձեռքբերումներ ու հաղթանակներ է պարգեւում  մեր բոլոր բարի ձգտումների համար: Մեր ժողովրդի ժառանգած ջանքերով վեր խոյացած այս եկեղեցին Աստծո օրհնությամբ եւ շնորհով նոր ղողանջը պիտի դառնա մեր հավատքի ու հաղթական ոգու, նաեւ ազդարարողն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի անօտարելի իրավունքին, ինչպես նաեւ մեր քրիստոնեկան հավատքի ու ազգային ինքնության անխորտակելի շաղկապվածության»,- մասնավորապես ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ իրենք Արցախում են վերստին վկայելու, որ հակառակ բոլոր դժվարություններին, պարտադրված պատերազմներին, ավերին ու կոտորածին, անհնար է ընկճել հայի հավատքն ու ոգին, քանզի Աստված հայի հետ է:

Դիմելով Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին՝ Գարեգին Բ-ն մասնավորապես ասել է. «Տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեք խնայել Արցախի հոգեւոր կյանքի զարթոնքի եւ զորացման համար, ինչպես եւ Արցախի սրտում այս եկեղեցու կառուցման նվիրական գործն ավարտին հասցնելու համար: Թող Աստված շնորհի Ձեզ քաջ առողջություն, օրհնություններ, ամենայն բարին: Այս նվիրական եւ աստվածահաճո գործի իրականացման համար մեր գնահատանքն ենք հայտնում նաեւ Արցախի իշխանություններին, հայրենանվեր հովանավորներին, որոնց օգնությամբ եւ օժանդակությամբ իր դռները բացեց Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը»:

Արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է նվիրել եպիսկոպոսական պանակե (կրծքի զարդ է՝ ձվաձեւ մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարին՝  Սուրբ ծննդյան տեսարանով սրբապատկեր: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր տաճարի կառուցման առաջին բարերար լուսահոգի Հրանտ Վարդանյանի երկու որդիներին՝ Կարեն եւ Միքայել Վարդանյաններին, շնորհել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին է հանձնել 17-րդ դարի սկիհ (Փոքր նստուկով, բարձր պատվանդանով եւ կափարիչով արծաթյա եկեղեցական անոթ, որի մեջ լցնում են գինի՝ Պատարագի ժամանակ նվիրագործելու համար):

Մեզ հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է հայ ժողովրդին Մայր Տաճարի բացման առթիվ:  

Նա կարեւորել է եկեղեցաշինության սուրբ առաքելությունը եւ նշել, որ հայ ժողովրդը դարեր շարունակ ապրել եւ այսօր էլ շարունակում է ապրել Աստծո հավատքով:

«Ես խոստացել էի տաճար կառուցել, եւ այն ավելի քան 12 տարի անց իրականություն դարձավ, բայց մենք դեռ անելիքներ ունենք, լրիվությամբ չենք ավարտել, պիտի տարածքներն ամբողջությամբ բարեկարգենք: Տաճարը կառուցվածքով նման է Զվարթնոցին, իսկ արտաքինից Հռիփսիմե վանքին. այն երկու վանքերի միասնությունն է»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ ասել է, որ պետությունը միշտ էլ բարձր է գնահատել եկեղեցու դերը:

Նրա խոսքով՝ ԱՀ իշխանությունները եւս օժանդակել են Մայր տաճարի կառուցմանը, բայց մեծ մասն իրականացվել է հովանավորների կողմից, որոնց մեր երախտագիտությունն ենք հայտնում:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Մայր տաճարի բացումը մեծ նշանակություն կունենա հայության համար:

«Կցանկանայի, որ վերականգնվեին եւ վերակառուցվեին այն բոլոր խոնարհված հայկական եկեղեցիները, որոնք գտնվում են Արցախում, եւ մենք կունենանք այն պատմամշակութային արժեքները, որոնք ժառանգել են մեր պապերը: ՄԵր առաքելությունն է ոչ միայն նոր եկեղեցիներ կառուցելը, այլ նաեւ՝ հները պահպանելը»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի հովանավորներ, հյուրեր ՀՀ-ից եւ Սփյուռքից, հավատացյալներ եւ այլք:

Նշենք, որ բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։ Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է:

Artsakhpress.am

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00