Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ»

18.03.2024 20:02
642

Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Նա մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ 1994 թ-ից Անդրկովկասի բոլոր երեք երկրները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից են: Սակայն այս երեք երկրներից միայն Վրաստանն է ակտիվ գործընկերություն զարգացնում ՆԱՏՕ-ի հետ և հռչակում դրան անդամակցելու ձգտումը։ Արդեն 2004 թ-ին Վրաստանը դարձավ Անդրկովկասի առաջին երկիրը, որը համաձայնեցրեց ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագիրը։ Այն իր տարածքն է տրամադրում տարբեր զորավարժությունների անցկացման համար, որոնց ընթացքում Այլանսի զինծառայողները յուրացնում են իրենց մարտական գործողությունների հնարավոր շրջանը։ Այս տարվա փետրվարին Ստոլտենբերգը այլանսի կենտրոնակայանում առաջին անգամ ընդունել էր Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ նրան համարելով «տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջերս Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում հայտնվեցին ՆԱՏՕ-ի անդամ Կանադայի ներկայացուցիչները: Այո, Ստոլտենբերգի Երևան գալը, հավանաբար, պատահական չէ, քանի որ այն համընկնում է Հայաստանի վարչապետի հայտարարությունների հետ այն մասին, որ «ժամանակն է այլընտրանքային տարբերակներ փնտրել անվտանգության ոլորտում, այլ ոչ թե վստահել միայն Ռուսաստանին»։ Վերջերս Հայաստանում անցկացվել են հայ-ամերիկյան առաջին զորավարժությունները, իսկ հանրապետության ԶԼՄ-ներում մշակվում է այն թեզը, որ Երեւան-Փարիզ ռազմական դաշինքը եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համագործակցության ընդլայնումը «Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտան»: Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը որոշվում է Թուրքիայի հետ նրա սերտ ռազմատեխնիկական համագործակցությամբ։

Ուստի Ստոլտենբերգի այցը տարածաշրջան ընկալվում է որպես նշանակալից նշանակության իրադարձություն, որն ուղղված է Անդրկովկասի երեք պետությունների հետ համագործակցության ոլորտների ընդլայնմանը՝ նրանց հնարավոր հեռանկարային ներգրավմամբ Այլանս։ Բրյուսելում կարծում են՝ Հայաստանի «օպուրտունիզմը» ՀԱՊԿ-ում «թուլացնում է Ռուսաստանի ազդեցւթյունը տարածաշրջանում» եւ «բարենպաստ պատմական հնարավորություններ» է ստեղծում տարածաշրջանում իր շահերի առաջմղման եւ առնվազն Ռուսաստանին հակակշռելու, իսկ առավելագույնը՝ նրան «քաղաքականության կովկասյան ուղեծրից» դուրս մղելու համար:

Կա ևս մեկ գայթակղություն՝ հակամարտող Ադրբեջանին և Հայաստանին ակտիվորեն մղել խաղաղության պայմանագրի իրենց կուրատորության ներքո, որպեսզի հետո հակառուսական հարթակում միավորեն նրանց արտաքին քաղաքական և այլ ջանքերը։ Ի վերջո, համարվում է՝ Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի կորուստը կկանխի նրա քաղաքականությունը հարեւան Մերձավոր Արեւելքում՝ Թուրքիայի քաղաքակնության հնարավոր փոփոխությունների պատճառով։ Մյուս կողմից՝ Բրյուսելի կողմից նման նախագծի հաջող իրականացման դեպքում Անդրկովկասի երեք երկրները մտցվում են նոր մերձավորարեւելյան ռիսկերի գոտի, ինչը նպաստում է, այսպես կոչված, անվտանգության ոչ ավանդական խնդիրների ի հայտ գալուն այնտեղ ԱՄՆ ազդեցության թուլացման պայմաններում։ Դրան արձագանքելու կամ կանխարգելիչ միջոցներով գործելու համար ՆԱՏՕ-ն պետք է ապահովի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այլ ոչ թե հույսը դնի, ինչպես Ուկրաինայում, Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի զինված ուժերի վրա։ Բացի այդ, տարածաշրջանում իրադարձությունների «անսպասելի» ընթացքը կարող է ստիպել Ռուսաստանին և Իրանին գործողություններ ձեռնարկել իրենց ազգային շահերը պաշտպանելու համար:

Պատահական չէ, որ այժմ արևմտյան շատ փորձագետներ պնդում են Անդրկովկասում նոր «մեծ խաղի» սկիզբը, որում Ռուսաստանն «Ուկրաինայից հետո հաղթելու քիչ շանսեր ունի», քանի որ «Մեծ Մերձավոր Արևելքի» աշխարհաքաղաքական պարադիգմներում Անդրկովկասը «երկրորդական ճակատ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս առճակատման հիմնական ուղղության համեմատ»: Եվ Թուրքիան Արևմուտքի կողմից դուրս կմղվի «խաղից»՝ մերկացնելով Ադրբեջանի թիկունքը սիրիական պատերազմին և Իրաքում ռազմական մասնակցության պատճառով։ Ահա թե ինչու այսօր ոչ ոք Անդրկովկասի երկրներին չի երաշխավորում սովորական ստատուս-քվոն, որն արդեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համայնապատկերի մաս։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա այդ տարածաշրջանում նոր նպատակային քաղաքականություն մշակելու ճանապարհին է։ Նա պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք այժմ Անդրկովկասը համարել բուֆերային գոտի իր և ՆԱՏՕ-ի միջև, թե՞ պոտենցիալ պլացդարմ նոր հակամարտությունների համար՝ ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ։

Եկել է ընտրության պահը։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի

yerkir.am

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00