Ստուգվել է Սյունիքում տեղաբաշխված զորամիավորման մարտական պատրաստության վիճակը (Բոլոր ստորաբաժանումները պատրաստ են, հարկ եղած դեպքում, ջախջախիչ հակահարված տալու հակառակորդի հարձակողական գործողություններին)

20.06.2016 16:21
2255

Գործուղվել էի մասնակցելու բանակային կորպուսում ՊՆ-ի կողմից իրականացված հսկողական ստուգումների արդյունքների ամփոփմանը: Առաջին անգամ էի նման միջոցառման մասնակցելու: Համոզված էի, որ անպայման հանդիպելու եմ ապրիլյան դեպքերի մասնակիցներից մի քանիսին կամ էլ նրանց ընկերներին: Փորձեցի ինչ-որ ձեւով նախապատրաստվել… Ռուսական կայքէջերից մեկը հաճելի անակնկալ մատուցեց ինձ, նաեւ հավանաբար ինձ նման հազարներին: Հեռուստատեսությամբ ռուս հոգեւորականը պատմում էր մեր ժողովրդի մասին: Կրթված էր, քաջատեղյակ: Ասում էր՝ առաջինը հայ զինվորն է եղել, ու շեշտում էր՝ ոչ հույն, ոչ էլ հռոմեացի, այլ՝ հայ զինվորը, որ զենք է վերցրել պաշտպանելու իր հողը, իր հավատքը, քրիստոնեական հավատքը: Պատմում էր Վարդանանց պատերազմի մասին եւ ընդհանրացնում՝ այսօր էլ այդ զինվորը կանգնած է իր պատմական հայրենիքի հողի վրա, որտեղ ամեն ինչ հայկական է, եւ օտարի ոչ մի հետք: Իսկ ռուս մեծահարուստ Գերման Ստեռլիգովը, ով ընտանիքով տեղափոխվել է Արցախ, իր էջում գրում է. «Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ մարդկային հոգին չի պահպանվել այնքան մաքուր ու անաղարտ, ինչպես այստեղ: Այստեղ դու կարող ես մեքենադ կանգնեցնել, բանալին թողելով իր տեղում՝ դռները բաց, ու գնալ եւ վերադառնալ հաջորդ օրը: Քո մեքենային, ունեցվածքիդ ոչինչ չի լինի»: Օտարից նման խոսքեր լսելիս հոգիդ փառավորվում է, հպարտությունը պարուրում է ամբողջ էությունդ…
Այսպիսի տրամադրությամբ էլ հունիսի 19-ին հասանք Սիսիան:

***

Սիսիանում մեր ստեղծագործական խումբը նախ հանդիպեց զորամիավորման հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանին: Նա մեզ տեղեկացրեց, որ ս.թ. հունիսի 13-ից սկսած կորպուսի բոլոր ստորաբաժանումներում ՊՆ հատուկ հանձնաժողովի միջոցով իրականացվել են պլանային ստուգումներ: Նախ ստուգվել է շարային պատրաստականության վիճակը: Այնուհետեւ նոր պահանջների լույսի տակ ստուգվել են զինվորների մարտական պատրաստականությունը, զինվորական կարգապահության վիճակը, զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Ստուգումները ցույց տվեցին, որ բոլոր ստորաբաժանումները պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, որոնցից ամենառաջնայինը հարազատ երկրի սահմանների հուսալի պաշտպանությունն է: Հատկապես բարձր գնահատական է տրվել Սիսիանում տեղակայված զորամասի գործունեությանը:

Ստուգումների արդյունքներն ամփոփելու համար Սիսիան էր ժամանել հսկողական ստուգումների հանձնաժողովի նախագահ, ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

Զինվորական փողային նվագախմբի տրամադրող երաժշտությունն ակամայից դեպի Համո Սահյանի անվան մշակույթի տուն էր կանչում սիսիանցիներին, բայց այդ օրը նրանք կարող էին նվագախմբին ունկնդրել միայն մշակույթի տանը հարող մայթերից. մշակույթի տուն մուտքը միայն զինվորականների համար էր:

Բացման հակիրճ խոսքից հետո գեներալ-մայոր Ալեքսանյանը ձայնը տալիս է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:

Ստուգատեսի արդյունքների ամփոփումից հետո զինվորական ծառայության ընթացքում բարձր ցուցանիշների հասնելու եւ օրինակելի զինվորական կարգապահության համար պաշտպանության նախարարի եւ բանակային կորպուսի հրամանատարի հրամաններով մի շարք զինվորականներ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: Մի խումբ սպաներ եւ ժամկետային զինծառայողներ էլ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով:

Հաճելի անակնկալ էր սպասվում զինվորական ծառայությունն ավարտած մի խումբ զինվորների: Հանդիսավոր պայմաններում զորացրվելուց զատ նրանք պարգեւատրվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով: Հատուկ շնորհակալագրեր ուղարկվեցին լավագույն զինվորների ծնողներին:

Ստուգատեսի արդյունքների ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության երաժշտական համույթի ուժերով ներկաների համար տրվեց համերգ:

…Սկսվում է զինվորների ուսուցման նոր փուլը, որի ընթացքում անպայման հաշվի կառնվեն սույն ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները, վերջին ամիսների ժամանակ ծավալված գործողությունների դասերը:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԵՊԵՏՅԱՆ 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34