Սուրբ եւ անմահ պատարագ Հարժիսի Սուրբ Մինաս եկեղեցում՝ 90 տարվա ընդմիջումից հետո

17.07.2021 22:25
6835

Հարժիս գյուղի նախկին տեղում՝ Որոտանի կիրճում գտնվող Ներքի շեն վայրում է Սուրբ Մինաս եկեղեցին՝ վերաշինված 1659 թվականին:

Վերջին անգամ այնտեղ պատարագ էր մատուցվել 1931-ին, որից հետո նվաստացվել էին գյուղի հոգեւորականներն ու աքսորվել, իսկ զանգակատունը քանդվել էր, եկեղեցին էլ վերածվել պահեստի:

Նույն տարվա ապրիլի 28-ին հայտնի երկրաշարժի հետեւանքով գյուղը ենթարկվել էր ավերածության, ինչից հետո Յայջին (դա բնակավայրի նախկին, բայց ոչ հնագույն անունն է) տեղափոխվել է կիրճից հյուսիս գտնվող սարավանդ:

Տասնամյակներ շարունակ Սուրբ Մինասն օտարված էր, թեեւ հավատավոր մարդիկ (հատկապես անկախության տարիներին) շարունակում էին այցելել այդ սրբավայր:

2021 թ. հուլիսի 17-ի շաբաթ օրը տեղի ունեցավ տասնամյակներ շարունակ սպասված արարողությունը՝ Սուրբ Մինաս տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ, որը համընկել էր Սուրբ Թադեոս առաքյալի եւ Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրվան :

Նախաձեռնողը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանն էր:

Ինչպե՞ս ծնվեց սպասված այս ձեռնարկումը:

Ըստ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի՝ «Ժամանակ առաջ այցելել էինք Հարժիս գյուղ, նաեւ Սուրբ Մինաս եկեղեցի: Դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի հետ հանդիպում ունենալուց հետո որոշում ունեցանք, որ ամբողջ գյուղի հետ միասին ուխտագնացություն կազմակերպենք Սուրբ Մինաս»:

Ուխտագնացությունը մեկնարկեց գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ, որ նվիրված է Մեծ հայրենականում զոհված հարժիսցիների հիշատակին: Գյուղի բնակիչների մասնակցությամբ այնտեղ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հայոց բանակի  նահատակ քաջարի մարտիկների եւ մասնավորաբար Արցախյան վերջին պատերազմում նահատակված հարժիսցի Մհեր Մարտիրոսյանի հիշատակի համար:

Ուխտավորներն այնուհետեւ ոտքով շարժվեցին Ներքի շեն, որտեղ էլ՝ Սուրբ Մինասում (մի քանի տասնյակ հարժիսցիների մասնակցությամբ) մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ (պատարագիչ՝ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյան):

Օրվա քարոզի խորհուրդը, որքանով հասկացանք, սիրո անհրաժեշտությունն է հայ ժողովրդի կյանքում՝ գտնելու համար Աստծուն, բարիք գործելու եւ հավիտենությանն արժանանալու համար:

Պատարագին ներկա էին սարկավագներ, դպիրներ, ովքեր իրենց հրաշալի երգեցողությամբ զարդարեցին պատարագի հոգեպարար ընթացքը:

Սուրբ պատարագը նաեւ մասնավոր առիթ էր հատկապես երեխաներին ցույց տալու պատարագի զգեստի յուրաքանչյուր պարագայի խորհուրդը եւ կրելու իմաստը, ինչին ականատես եղան ներկաները:

Ուշագրավ էր, որ ուխտագնացների մեջ կային նաեւ տարածաշրջանի այլ բնակավայրերից ժամանած հավատավորներ:

Առավել ուշագրավ էր, որ Հարժիսի հին գյուղատեղ էին այցելել տասնյակ զբոսաշրջիկներ մայրաքաղաքից: Մեր հարցին, թե ինչո՞ւ եք որոշել անպայման այցելել Որոտանի կիրճ՝ հին Հարժիս, զբոսաշրջիկներից մեկը պատասխանեց՝ «Մեզ ասել էին, որ հին Հարժիսն անզուգական հնավայր է եւ բնության հրաշք ստեղծագործություն, ինչի ճշմարտացիության մեջ  արդեն համոզվել ենք»:

Սուրբ Մինասում կատարված պատարագից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց եկեղեցու մերձակայքում գտնվող Պառավ խաչի մոտ, որի շուրջ է երբեմնի Հարժիսի գերեզմանատներից մեկը: Հոգեհանգստյան կարգը կատարվեց գյուղի բոլոր ժամանակների հանգուցյալների համար:

Հավարտ պատարագի՝ ուխտավորների համար կազմակերպվեց սիրո ճաշ՝ հարիսա:

Պատարագից հետո կրկին հանդիպեցինք Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի հետ, ով մասնավորապես ասաց. «Չէի ակնկալում, որ այսքան մարդաշատ կլիներ ուխտագնացությունը: Մարդիկ խանդավառված էին: Գյուղի հոգեւոր արթնությանը միտված նախաձեռնությունները շարունակական պիտի լինեն, ինչին կաջակցենք նաեւ մենք»:

Ի դեպ, ուխտագնացությունը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ  Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40