Կապանում բացվեց ռուսական գրքի տուն և «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

15.06.2023 17:08
1422

Ռուսաստանի Դաշնության օրվան (հունիսի 11) նվիրված  «Дом Москвы» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ  Կապանում և Մեղրիում իրականացվում են միջոցառումներ:

Հունիսի 15-ին Կապանի Մինաս Պապյան փողոցում բացվեց ռուսական գրքի տուն: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից, Մոսկվայի կառավարությունից, Հայաստանում, Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներ: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ծրագրի բարերար Մհեր Ավետիսյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը, Մոսկվա քաղաքի կառավարության միջազգային տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տկաչովը: Ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ նորաբաց ռուսական գրքի տունը Կապանի և շրջակա բնակավայրերի համար ջերմ ու անմիջական միջավայր ունեցող մի օջախի կվերածվի, որտեղ կանցակցվեն բազմաբնույթ միջոցառումներ, որոնք կնպաստեն երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև  կկարևորվի ռուսաց լեզվի և գրականության, ընդհանրապես ռուսական մշակույթի դերը:

Այնուհետև հյուրերը մեկնեցին Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ յոթ հիմնական դպրոց, որտեղ տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացում՝ դպրոցի սաների և համայնքի երեխաների համար: Սա թվով 644 նմանատիպ լաբորատորիայի բացումն է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում: Մինչ այդ դպրոցի դահլիճում կրթօջախի աշակերտները հանդես եկան երկու երկրների բարեկամությանը նվիրված գրական-երաժշտական համադրույթով և պարային տպավորիչ համարով:

Իրականացվող միջոցառումների շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի՝ Վահագն  Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում նախօրեին տեղի ունեցավ բացառիկ դասական համերգ՝ երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզ, հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուենի (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովայի (սաքսոֆոն, ՌԴ) կատարմամբ։ Նրանց հյուրախաղերի աշխարհագրությունն ընդգրկում է 15-ից ավելի երկիր: Կապանցիները երկրորդ անգամ էին վայելում այս երկու վիրտուոզ երաժիշտների կատարումները (առաջին անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին): Հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Սպենդիարովի, Աստոր Պիացոլայի, այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, որը մեծ բավականություն պատճառեց հանդիսականին:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40