Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը ընդունել է 12000 կովիդ դրական պացիենտ, այդ թվում` զինծառայողների

30.12.2020 15:34
1268

2020 թվականին սկիզբ առած hամավարակը ստացավ «աներևույթ թշնամի» բնութագրումը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը, լինելով Հայաստանում ամենամեծ բուժհաստատությունը, վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի և 9 ամիս շարունակ պայքարում է Նոր կորոնավիրուսով հիվանդների կյանքերի համար: Այս ամիսներին բուժկենտրոնում է կենտրոնացել ողջ հանրապետության ծայրահեղ ծանր պացիենտների, հղիների, հեմոդիալիզի կարիք ունեցողների բուժօգնության ցուցաբերումը: Կենտրոնը մինչ օրս ընդունել է ավելի քան 12 000 պացիենտ (57%-ը ծանր և ծայրահեղ ծանր), այդ թվում` 926 հղիի, 500 երեխայի, 521 հեմոդիալիզի կարիք ունեցողի: 

Նաև սեպտեմբերի վերջին սկսված արցախյան պատերազմի արդյունքում COVID-19 պացիենտների թիվը կտրուկ աճեց: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շուրջ երեք ամիս նոր կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիական անձանց զուգահեռ, բուժում էին ստանում նաև COVID-19 դրական, համակցված և կոմբինացված վնասվածքներով զինծառայողները: Ռազմական գործողությունների իրականացման թեժ կետերում անմիջական մասնագիտական ներգրավվածություն են ունեցել բուժկենտրոնի շուրջ 40 բուժաշխատողներ: Պատերազմի առաջին օրերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ծավալված հոսպիտալում մեր բուժկենտրոնից գործուղված բժիշկների, միջին և կրտսեր բուժաշխատողների խմբի ջանքերով բազում կյանքեր փրկվեցին: Այժմ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շարունակում են բուժվել նոր կորոնավիրուսով պացիենտներ, բուժկենտրոնն իր անխափան աշխատանքը կիրականացնի նաև տոնական օրերին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40