Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ

10.11.2018 13:26
1180

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։

Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայասատանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման առաջնային օղակը։ 

Տեղական ինքնակառավարումը, հանդիսանալով բնակչությանն ու նրա հոգսերին ամենամոտ կանգնած ինստիտուտը, իրական հնարավորություն է ստեղծում իշխանության և քաղաքացիների միջև հետադարձ կապի, ինչպես նաև հանրային իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացում բնակչության և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության համար՝ ապահովելով երկրի կայուն, հաջորդական, էվոլուցիոն զարգացումը։

Այս տոնական օրը ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել համայնքների բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կառուցների աշխատակիցներին և ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական ու հասարակական միավորումների ներկայացուցիչներին իրենց պատասխանատու, նվիրված և սրտացավ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ և պտղաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր համայնքների զարգացման ու շենացման»։  

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40