Չարժե հուշագրի լույսի ներքո ներկայացնել այս ամենը․ Էդմոն Մարուքյանին դուր չեկավ Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը

29.10.2018 12:58
1129

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթն է: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նմախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Դրանից հետո «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք էին կազմակերպել, եւ այսօր կրկին նույն հարցը օրակարգում է: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ 58 պատգամավոր է գրանցվել և քվորումը ապահոված է։ Քվեարկության դրվեց ԱԺ նիստի արտահերթ անցկացման մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցը։ 58 կողմ և երեք դեմ ձայներով որոշումն ընդունվեց։

Արփինե Հովհաննիսյանը ակնհայտ բարկացած հայտարարեց․«Իմը դեմ դարձրեք»։ Որոշման նախագիծը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Հաշվի առնելով ՀՀ վարչապետի մատնանշած ժամկետները, հաշվի առնելով ՀՀ վարչապետի և մեր ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև կնքած հուշագրի բովանդակությունը մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ընդունել այն հաշվարկով, որպիսի չխախտվեն սահմանված ժամկետները։ Խնդրում եմ քննարկումը կազմակերպել 24 ժամյա ռեժիմով, որպիսի, որպիսի կարողանանք առաջին և երկրորդ ընթերցումով ընդունել նախագիծը»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։ «Ասեցիք, որ հուշագիր եք կնքել և ես ուզում եմ հասկանալ, թե հուշագիրը ինչ կապ ունի այս նախաձեռնության և այս քվեարկության հետ»,-հարցրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Հուշագիրը այնքանով կապ ունի, որքանով այն հանգամանքը, որ ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը տապալելուց հետո «Ծառուկյան» խմբակցությունը նախաձեռնեց երկրորդ արտահերթ նիստը, կրկին անգամ ապացուցելով, , որ մեր ստանձնած պարտականությունները կարևորում ենք։ Հաջորդ քառօրյան մեզնիցց երկար ժամանակ է բաժանում, դրանով է պայմանավորված նախագծի հրատապ ընդունման անհրաժեշտությունը» «Պարոն Պետրոսյան հուշագիրը ավելի վաղ է ստորագրվել և նախորդ անգամ, որ նախագիծը տապալվեց Ձեր ֆրակցիայից էլ բացականեր կային։Սա միայն «Ծառուկյան» ֆրակցիայի նախաձեռնությունը չէ և չարժե հուշագրի լույսի ներքո ներկայացնել այս ամենը»,-արձագանքեց Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Ազգային Ժողովում է նաև «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ եթե հնարավոր չլինի ընդունել նախագծերի փաթեթը, ապա ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40