Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

11.12.2018 10:46
1094

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին:

ԱՄՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականներն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, իսկ թեկնածուները ազատ քարոզարշավ անցկացնելու իրավունք են ունեցել: «Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ առ այն, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հասարակական վստահություն և հարգվել են հիմնարար ազատությունները: Մենք կոչ ենք անում իշխանություններին ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պետդեպը նշել է, որ այս տարի Հայաստանի համար նշանակալի փոփոխությունների ժամանակահատված էր: «27  տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել են աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել նույնը: Ակնկալում ենք աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ խորացնելու մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ու ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի ու ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության»,- ասվում է ԱՄՆ պետդեպ հայտարարության մեջ:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34